Ժամանակին ես ունեի ամեն ինչ, սակայն իմ հագին կար մի բաճկոն որը փչացնում էր իմ կյանքը

Ես ու ամուսինս կանգնած էինք փոքրիկ սրճարանում և սուրճ էինք խմում:

Ամուսինս երիտասրադ էր և գեղեցիկ, ես սիրում էի նրան:

Իմ հագին հին բաճկոն էր, որը փչացնում էր կյանքս: Ես տառապում էի ոչ լիարժեք լինելու կոմպլեքսից և ատում էի այդ բաճկոնը, որը ոչ թե տաքացնում, այլ տգեղացնում էր ինձ:

Սրճարանը էժանագին էր, սուրճը՝ համեղ չէր:

Ես երազում էի, որ կգա մի օր, երբ մենք նստած կլինենք թանկարժեք ռեստորանում, ես նորաոճ հագնված կլինեմ…

Իսկ ամուսինս նայում էր ինձ փայլող աչքրեով, նա սիրում էր ինձ և չգիտեր, թե ինչու եմ տխուր:

…Նա մահացավ շատ երիտասարդ տարիքում, իսկ ես մնացի:

Եվ իմ կյանքում շատ սրճարաններ և ռեստորաններ եղան, շատ նորաձև բաճկոններ և մուշտակներ…Իսկ ամուսինս այլևս չկար և չեղավ…

Ես հաճախ եմ վերհիշում այն էպիզոդը, երբ ես ունեի ամեն ինչ, բայց չգիտեի:

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS