Ժամանակին հարազատ թոռանը պահելու, խնամելու համար սկեսուրս մեզանից գումար է պահանջում, իսկ հիմա․․․Հիմա թող ապ-
րի ինչպես ցանկանում է։Երեկ եկել էր մորաքույրս ու գանգատվում հարսից, որդուց…Ասում է՝ լքել են միայնակ տարեց կնոջը… Ընդ-
հանրապես, այս պատմությունը բավականին հետաքրքիր սկիզբ ունի:10 տարի առաջ,երբ մորաքույրս անցավ թոշակի,տատիկ դար-
ձավ: Ծնվեց նրա միակ որդու առաջնեկը:
Ու քանի որ թոշակը շատ քիչ էր, չէր բավականացնում ոչ մի բանի, նա սկսեց աշխատանք փնտրել: Ու երբ ինչ-որ մեկը մորաքրոջս
խորհուրդ տվեց թոռնիկի համար դայակ աշխատել, նա դա լավ գաղափար համարեց: Հենց այդպես էլ ասաց հարսին.
—Եթե ուզում ես, դու էլ դուրս աշխատանքի: Համ տեղդ չես կորցնի, համ էլ երեխան ապահով ձեռքերում կլինի: Ավելի լավ չէ՞ ես պա-
հեմ, քան թե օտար դայակը: Եվ ձեզ լավ կլինի, և ինձ. համ թոռանս հետ կլինեմ, համ գործ կունենամ: Երեխաները համաձայնվեցին,
հետո հարսի պաշտոնը բարձրացավ ընթացքում:Նա վերադառնում էր ուշ երեկոյան,չափից շատ էր աշխատում:ՈՒ սկեսուրին բավա
կանին լավ աշխատավարձ էր տալիս:
Անցնում էին օրերը. տատիկը թոռան համար անթերի դայակ էր դարձել:Նրա հետ սիրով խաղում էր, կարդալ ու հաշվել սովորեցնում,
տանում զբոսանքի, համեղ ուտեստներ պատրաստում ու կերակրում, ու իհարկե անսահման սիրում էր: Վերջերս լրացավ տղայի 10
տարեկանը: Տատիկը նույնպես ներկա էր խնջույքին. մեծ հպարտությամբ էր նայում թոռանը՝ գիտակցելով, որ իր մեծ լուման էլ կա
նրա դաստիրակության մեջ:
Բայց մյուս օրը մորաքույրս հարսից զանգ ստացավ: Վերջինս ասում էր, որ իրենք այժմ սկսել են գումար հավաքել, որ ամառանոց գը-
նեն, իսկ նրա ծառայությունների կարիքն էլ չունեն: Այժմ Արթուրը կհաճախի երկարօրյա դպրոց, իսկ հետո էլ իրենք կբերեն տուն:
-Այսինքն այսքան տարի պահել եմ թոռանս, իսկ հիմա ինձ ասում են, դու այլևս պետք չես…-բողոքում է մորաքույրս, — ասում է՝ ավե
լորդ գումար չունենք: Ինչի՞ գումարի համար էի սիրում երեխային: Ես իհարկե հասկանում եմ նրան, իսկապես ցավոտ է նման բանի
միջով անցնելը: Բայց և հասկանում եմ նաև նրա հարսին. անգամ երբ նրանք ունեցել են ֆինանսական դժվարություններ, սկեսուրը
պահանջել է իր աշխատավարձը ու երբեք թույլ չի տվել գոնե 1 օր ուշացնել: Դե եթե ինքը իրեն միշտ աշխատողի պես է պահել, հիմա
թող չզարմանա: