Ժամանակին շատ լավ ընտանիք ունեի․ Հայրս իր փոքրիկ բիզնեսն ուներ, բայց նրա ընկերները 1 օրում ամեն ինչ փլուզեցին, նույնիսկ հարազատ մայրս մեզանից երես թեքեց․․․

Մի քանի տարի առաջ ունեի շատ լավ ընատնիք: Հայրս ուներ իր փոքր բիզնեսը, բավականին մեծ գումար էր աշխատում, մայրս ի-
րավաբան էր: Սակայն ամեն ինչ մի օրում փլուզվեց… Հորս ընկերները նրան մի օր տարան պոկեր-ակումբ: Հենց այդ գիշեր նա այն-
տեղ թողեց իր ամբողջ ամսվա աշխատած գումարը:Նա եկավ տուն միայն առավոտյան, ասաց, որ զղջում է արածի համար և այլևս
նման կերպ չի վարվի:

Մայրս չբարդացրեց իրավիճակը, պարզապես նրան տարավ քնելու: Այդ ամիսը դժվարությամբ ապրեցինք մորս աշխատավարձով:
Կարծում էինք, որ դա սխալ էր, որ էլ չի կրկնվի: Բայց մենք սխալվում էինք:Կազինոներ, դրույքներն, ազարտային խաղեր…այդ ամե-
նը դարձավ հորս ապրելակերպը: Եվ որպես կանոն, մի օր մեր դուռը թակեցին երկու տղամարդիկ՝ մոտ 2 մետր հասակով, նրանք
խոստացան կորցնել ինձ, եթե հայրս չտա պարտքերը:

Երեկոյան պատ մեցի հորս տեղի ունեցածի մասին, իսկ նա իմ առաջ ծնկի իջավ և սկսեց ներողո ւթյուն խնդրել: Մայրս մի կերպ էր
հասցնում աշխատել՝ մեզ պահելու և պարտքերը տալու համար, ես ինքս էլ տարբեր աշխատանքներ էի կատարում, որ ինչ-որ կերպ
օգնեմ մորս:Որոշ ժամանակ անց հայրս շատ ոգևորված և ուրախ եկավ տուն, ասաց, որ խոշոր գումար է շահել:Մենք թեթևացած
շունչ քաշեցինք,վերջապես կարող էինք փակել պարտքերը և հանգիստ ապրել․․․բայց նույն գիշերը հայրս պարտվեց ամբողջ գումար

Դրանից հետո նա սկսեց գողանալ մորս աշխատավարձը, վաճառեց նրա զարդերը…մի գեղեցիկ օր էլ մայրս աշխատանքից հետո ու-
ղղակի տուն չեկավ…Մենք զանգեցինք բոլոր ծանոթներին, ընկերներին. նա ուղղակի անհետացել էր:Գիշերներն արթնանում էի հորս
լացի ձայնից,նա օրեր շարունակ խմում և արտասվում էր, իսկ ես նրան ատում էի դրա համար: Միայն մի լավ բան կար. նա այլևս չէր
խաղում:3 ամիս անց զանգեցին ոստիկանությունից և հայտնեցին,որ մայրս գտնվել է,նա ինքն էր ներկայացել բաժին: Անկեղծ ասած,
չէի ուզում տեսնել նրան:

Երկար մտածելուց հետո, այնուամենայնիվ, գնացի այնտեղ: Մայրս անդադար ներողություն էր խնդրում, ասաց, որ այլևս չէր դիմա-
նում սպառնալիքներին և հորս արածներին, ստիպված է եղել հեռանալ քաղաքից և այնտեղ աշխատել:Հիմա արդեն երկար ժամա-
նակ է անցել, մորս վերջապես կարողացա ներել: Բայց մինչև մտածում եմ այն օրերի մասին, երբ համարում էի, որ մայրս ինչ-որ տեղ
մահացած պառկած է…

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS