Ժամանակի հետ դարձա ամուսնուս համար դարձա սպասուհի․․․Նրանից ամեն ինչ սպասում էի,բայց ոչ միայն ՍԱ։Ես շատ էի սիրում
ամուսնուս, և ինչպես ինձ էր թվում, դա փոխադարձ էր: Նրա հետ ապրել էինք 5 տարի, ունենք 3 ամյա որդի: Դե ինձ երբեք չի մեծա-
րել, ծաղիկներ նույնպես չի նվիրել, բայց ես կարծում էի, որ դա սովորական է, բոլորն են այդպես ապրում:
Ընդ որում ես միշտ փորձում էի նրա համար անթերի կին լինել. պատրաստում էի, մարքում, լվանում, զբաղվում երեխայի դաստիրա-
կությամբ: Ինձ իսկապես թվում էր, որ բոլոր ընտանիքներն են այդպես ապրում:Մի գեղեցիկ օր էլ սկսեցի նկատել, որ նա չափազանց
մեծ ուշադրություն է հատկացնում մեր հարևան ամառանոցում բկավող երիտասարդ կնոջը:
Նա նույնպես ամուսնացած էր, և երեկոյան մենք հավաքվում էինք, միասին ժամանակ անցկացնում: Սակայն ամուսինս…նա նրան
այլ կերպ էր նայում:Նա սլացիկ մարմնով, խնմաված կին էր: Իսկ ե՞ս: Ես ինձ հետևելու և խնամելու ժամանակ չունեի, ես ամբողջ ժա-
մանակ կամ աշխատում էի, կամ տան գործերով և երեխայով էի զբաղված:
Ժամանակի հետ ամուսինս սկսեց ավելի հաճախ գնալ ամառանոց: Իսկ մի օր էլ, երբ ինձ անհրաժեշտ էր նրա օգնությունը, նա գնաց
այդ կնոջ մոտ՝ ասելով, որ նրան նույնպես պիտի օգնի: Ես այդ ժամանակ չդիմացա, և ասացի այն ամենը, ինչ մտածում եմ նրա մա-սին.
-Իսկ ի՞նչ էիր կարծում, պիտի քեզ ձեռքերիս վրա ման տա՞մ: Դու իմ կինն ես և վերջ: Քո տեղը՝ խոհանոցն է: Եվ ինձ կին է պետք, այլ
ոչ թե ներկված թիթիզիկ:
Սակայն երբ ես կրկին խնդրեցի օգնել, նա ասաց.
-Ի՞նչ ես ուզում ինձանից: Հանգիստ թող: Դուրդ չի գալիս, գնա՛ այստեղից:
Ես չեմ կարող նկարագրել զգացմունքներս, որ ապրեցի այդ պահին:Հենց նույն օրը հավաքեցի իմ ու երեխայիս իրերը և ընդմիշտ հե-
ռացա: Այդ օրվանից անցել է 4 տարի: Լիովին այլ կյանքով եմ ապրում. ունեմ լավ աշխատանք, բարձր աշխատավարձ և հիանալի որ-
դի, որի մասին հայրը, ցավոք, այլևս ոչ մի անգամ չի հիշել…