«Ժամանակն է,որ այդ հպարտ շենքում իսկական մասնագետներ աշխատեն». Կարեն Քոչարյանը՝ Հ1-ի ղեկավարության մասին

Հեռուստահաղորդավար, լրագրող, ռեժիսոր Կարեն Քոչարյանը, արձագանքելով Asekose.am կայքում հրապարակված նյութին, որտեղ անդրադարձել էին  Հ1-ում տիրող  իրավիճակին, իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ինչքան շուտ այս դաշտը մաքրվի,այնքան լավ: Հերիքա էլի: Երբ տարիներ շարունակ քննադատում էինք հեռուստատեսության աշխատանքը,որպես մասնագետներ,ում սիրտը ցավում է,իրենց մոտ թյուր պատկերացում էր ստեղծվել,թե մենք իրենց չենք սիրում: Թե ինչի պիտի մենք սիրենք ձեզ,մի քիչ շատ չի լինի:Հատուք մարդ էիք պահում,որ ձեր դեմ գրված հոտվածների լայքողներին հաշվարկի,ապա սև ցուցակի մեջ էիք գցում մարդկանց: Որքան սա ծիծաղելի է,այնքան տխուր:


Բավականա քամելեոնի պես գույներդ փոխեք: Ժամանակն է,որ այդ հպարտ շենքում իսկական մասնագետներ աշխատեն, որոնց վրա դուք մեղմ ասած թքած եք ունեցել:

Եվ այդ մասնագետների կողքին աշխատեն լավ,շնորհալի երիտասարդներ:Ամեն ինչը շենքի ռեմոնտի մեջ չէ: Հեռուստատեսությունը ռեմոնտային վարչություն չի…»

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS