«Ժամանակ». Նիկոլ Փաշինյանին հրավիրել են մասնակցելու ԵՄ-ի հետ ասոցացման համա­ձայնագիր ստորագրած երկրների ղեկավարների համաժողո­վին

«Ժամանակ»-ի դիվանագի­տական աղբյուրները տեղեկաց­նում են, որ Հայաստանի վարչա­պետ Նիկոլ Փաշինյանը հրա­վերք է ստացել մասնակցելու ԵՄ-ի հետ ասոցացման համա­ձայնագիր ստորագրած երկրների ղեկավարների համաժողո­վին:

Հայաստանը, չլինելով այդ­պիսին, ոչ միայն հրավեր է ստա­ցել, այլև Նիկոլ Փաշինյանին առաջարկվել է համանախագահել համաժողովում: Ինչպես ար­դեն նշել էինք՝ Նիկոլ Փաշինյա­նը, ըստ էության, չէր ընդունել ԵՄ արտաքին գործերի գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի հրավերը՝ մաս­նակցելու Եվրոպայի արտաքին հարաբերությունների կոմիտեի AFET մայիսի 16-ի նիստին»,-գրում է թերթը:
Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS