Դերասան Ժան-Կլոդ Վան Դամը ողջույններ է հղել Հայաստանին: Հայտնի դերասանը «լայվ» միացմամբ տեսանյութ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որում Արաքսյա անունով հայուհու հետ, որին ներկայացնում է որպես իր թիկնապահ, զրուցում է հայերի, Հայաստանի և Շառլ Ազնավուրի մասին:
«Ես սիրում եմ Հայաստանը, դու ճանաչո՞ւմ ես Շառլ Ազնավուրին: Ես սիրում եմ նրան, լսում եմ նրա երգերը», — ասում է մարտարվեստների բելգիացի վարպետը՝ ողջույն հղելով Հայաստանին: