Ժիրայր Սեֆիլյանն ու Վարուժան Ավետիսյանը հայտարարություն են տարածել Պավլիկ Մանուկյանի հարցազրույցի վերաբերյալ. «Պավլիկ Մանուկյանն իր 19/10/18թ. հարցազրույցում Գարեգին Չուգասզյանին անվանել է դասալիք, պնդել է, որ նա իրավունք չունի հանդես գալու Սասնա Ծռեր համահայկական կուսակցության անունից, ինչպես նաև վիրավորական արտահայտություններ ու կեղծ մեղադրանք է հնչեցրել Սասնա Ծռեր խմբավորման իր որոշ ընկերների վերաբերյալ: 1. Որևէ մեկը, որ չի եղել Սասնա Ծռեր խմբավորման անդամ, այդ թվում՝ Գարեգին Չուգասզյանը և Հիմնադիր խորհրդարանի այլ անդամները, ինչպես նաև մեր բոլոր մյուս հայրենակիցները, Սասնա Ծռերի զինված գործողության համատեքստում չեն կարող լինել դասալիք: Իսկ անձամբ Գարեգին Չուգասզյանը կարևոր ներդրում է ունեցել թե ապստամբության օրերին, թե դրան հաջորդած պայքարի ամբողջ ընթացքում: Ժիրայր Սէֆիլյան |
Ժիրայր Սեֆիլյանը և Վարուժան Ավետիսյանը պատասխան տվեցին Պավլիկ Մանուկյանին
