Հաղորդավար, դերասան, թարգմանիչ, ռեժիսոր Արտավազդ Եղոյան իր էջում գրել է .
«Ժողովուրդ. ջան,մի անգամ ես էդ էդմոնին ձայն եմ տվել, ո՜նց եմ ափսոսում… Չեք ասի՞ ոնց ետ վերցնեմ…»
Հիշեցնենք , որ ԱԺ արտահերթ նիստում «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ չընդունվեց՝ ստանալով 65 կողմ ձայն:
Ժամեր անց ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է կորոնավիրուսով վարակված անձնաց կոնտակտավորներին հնարավորինս շուտ գտնելու նպատակով ֆիքսել նրանց հեռախոսազանգերը ։