Ի՞նչ գերհզոր ու ազնիվ քաղաքապետեր եք ունեցել, ի՞նչ են նրանք արել, որ Հայկոն չի կարող անել. Տիգրան Հակոբյան

Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ Տիգրան Հակոբյանն անդրադարձել է դերասան Հայկ Մարությանի՝ քաղաքապետի պաշտոնում առաջադրմանը: Ֆեյսբուքյան իր էջում նա արձագանքել է երեկվանից հնչող քննադատություններին:
«Հայկ Մարությանի մասին, հուզմունքներն ու քմծիծաղը մի կողմ թողնելով…

Ինչո՞ւ շատերը չեն հավատում, որ Հայկոն կարող է լավ քաղաքապետ լինել: Միայն մեկ պատճառով՝ հանրային ընկալմամբ նա ընդամենը կոմիկ դերասան է: Այսինքն՝ այդ շատերը գնահատական են տալիս ոչ թե իրական Հայկոյին, այլ կինոյում/եթերում իր դերային կերպարներին:

Իսկ իրականում, ո՞վ է Հայկոն դերերից դուրս:

1. Վերջին 15 տարիների ամենահաջողակ, հմուտ պրոդյուսերներից է. բոլոր նրա ֆիլմերը, սերիալները, հաղորդումները, բեմադրությունները մեծ հաջողություն են ունեցել, “прокат”-ում մեծ գումարներ են բերել: Ո՞վ է պրոդյուսերը. նա ով կարողանում է գումարներ գտնել ֆիլմի համար, աշխատացնել մեծ կոլեկտիվներ, գլուխ հանել ֆինանսներից, այսինքն կարողանում է բավականին բարդ արտադրություն կազմակերպել: Հայկոյի մոտ դա ստացվում է:

2. Առաջինից բխում է, որ նա ֆանտաստիկ աշխատասեր է, տասնյակ ֆիլմերի և սերիալների պրդյուսեր, դերասան, հաճախ սցենարիստ, այսինքն մի հազար ժամի որակյալ տեսակոնտենտի հեղինակ:

3. Հայկոն սկզբունքներ ունեցող անձ է: Գտեք այլ «աստղեր», որոնք նույն ձև նոնկոնֆորմիաստ են եղել, ինչպես Հայկոն: 2-3 անունից ավել չեք գտնի:

4. Իսկապես հայրենասեր է, ապրիլյան պատերազմի օրերին համակարգում էր մեծ ծավալի օգնության հավաքը և տեղափոխումը Արցախ: Շատ քչերը գիտեն դրա մասին:

5. Ապրել է Եվրոպայի ամենամաքուր, ինֆրաստրուկտուրայի գրագետ կազմակերպված քաղաքներից մեկում, ինչը հաստատ օգտակար կլինի, եթե ընտրվի:

6. Լավ կրթություն է ստացել, շատ ուրիշների նման կոոպերատիվ ԲՈՒՀ-ի «շրջանավարտ» չի:

7. Դեռ տարիներ առաջ մի քանի հոգուց լսել եմ, ինչպես է Հայկոն փողոցով քայլելիս, գետնից վերցնում շիշ, կամ դիգարետի տուփ և տանում մոտակա աղբարկղ: Դա ինձ համար շատ կարևոր բնութագիր է:

8. Վայելում է շատ քաղաքացիների սերը, ուրեմն կարող է նրանց վրա ազդեցություն ունենալ և քաղաքի խնդիրների լուծման ակտիվ մասնակից դարձնել, քաղաք սիրելու և կառուցելու մեծ սերիալի դերասան դարձնել:) :

9. Հիշեք վերջին 20 տարիների Երեւանի քաղաքապետերին և մի հարցի պատասխանեք՝ էդ ի՞նչ գերհզոր ու ազնիվ, քաղաքը սիրող քաղաքապետեր եք ունեցել, էդ ի՞նչ են նրանք արել, որ Հայկոն չի կարող անել:
Ասածս չի նշանակում, որ Հայկոն հաստատ լավ քաղաքապետ կլինի, եթե ընտրվի: Բայց, արժե՞ նախապես ու տենց «հավեսով» հիասթափվել: Ընտրարշավը թող սկսի, կծանոթանաք Հայկոյի հետ ոչ որպես դերասանի, այլ որպես քաղաքապետի թեկնածու (ծրագրով, տեսքով, թիմով), այդ ժամանակ էլ կարծիք կկազմեք: Հիմա էլ հո պարտադրող չկա ինչ-որ մեկի օգտին քվեարկել, դուք եք ու ձեր քվեաթերթիկը: Հանգիստ խղճով կարող եք Զարուհուն ձայն տալ, եթե Հայկոն ձեզ չհամոզի…»,- գրել է նա:

shantnews.am

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS