Ի՞նչ է չես կարողանում սկեսուրիդ ծննդյան օրը մի 15 հոգու համար սեղան դնել,-զայրացած ասաց տալս․Ամուսնուս ծնողները,քույրն
ու եղբայրը բոլոր տոներին մեր տուն են գալիս:Դա նրանց համար ավանդույթ է դարձել:Այսինքն ես միայնակ պատրաստում եմ, հետո
լվանում, հավաքում ու մաքրում: Վերջին Նոր տարուն ասացի, որ այլևս չեմ անելու ողջ աշխատանքը, ու ամուսնուս բարեկամներին
դա այնքան էլ դուր չեկավ:
Մի քանի ամիս լուռ էին, ու ահա 3 շաբաթից սկեսուրիս ծննդյան օրն է, ու նրանք որոշեցին վերականգնել հին բարի ավանդույթները:
Երեկ զանգել էր սկեսուրս, որ հիշեցներ իր ծննդյան տարեդարձի մասին: Նաև տեղյակ պահեց, որ բոլոր հյուրերին ասել է՝ մեր տանը
հավաքվել:Ինձ իհարկե դուր եչկավ «նման շահավետ առաջարկը», ու դրա համար էլ մի քանի խորհուրդ տվեցի՝ թե ինչպես կարելի է
այլ եղանակով նշել:
Երեկոյան զանգեց տալս, սկսեց մեղադրել ինձ նրանում, որ ես վատ հարս եմ, եթե չեմ ուզում կազմակերպել սկեսուրիս ծննդյան օրը:
Ես էլ պատասխանեցի, որ եթե շատ է անհանգստանում, թող ինքը առևտուր անի, իր տուն կանչի բոլորին, եփի, դնի, հավաքի… Ին-
չին սիրող դուստրը պատասխանեց, որ իրեն հարմար չէ, բացի այդ, նա չի կարողանում իմ պես համեղ պատրաստել:
Առաջարկեցի նաև բոլորս միասին գումար դնենք ու հավաքվենք ռեստորանում, բայց տալիս դա էլ դուր չեկավ: Նրանց պետք է, որ
ամեն ինչ մենք անենք. և ծախսերը հոգանք, և գործ անենք:Երբ պատմեցի ամուսնուս կատարվածի մասին, նա լուրջ խոսեց քրոջ ու
մոր հետ: Հիշեցրեց, որ ես էլ եմ աշխատում, երկու փոքր երեխա ունեմ, ու մենք ի վիճակի չենք խնջույքներ կազմակերպել:
Չգիտեմ, թե հետագայում ինչպես կդասավորվի մեր շփումը, բայց վստահ եմ, որ ճիշտ ենք վարվել: