Ի՞նչ է սպասվում ձեզ 2026 թվականին. նումերոլոգիական կանխատեսում՝ ըստ ծննդյան ամսաթվի… Ինչպես գրում է «Parade» ռես ուրսը, 2026-ը համարվում է Համընդհանուր տարի 1, ինչը նշանակում է, որ բոլորը համահունչ կլինեն 1-ին տարվա հոգևոր իմաս տին և վիբրացիային։ Նշվում է, որ այն նման կլինի տիեզերական վերագործարկման (restart):
Գալիք տարին հնարավորություն կտա ամեն ինչ սկսել մաքուր էջից։ Սակայն դուք պետք է պատասխանատվություն ստանձնեք նոր մեկնարկների և ընձեռված շանսերի համար։
Ի՞նչ է նախապատրաստել ձեզ համար 2026 թվականը. կանխատեսում՝ ըստ ծննդյան ամսաթվի: Ստուգեք՝ արդյոք ցուցակում կա ձեր ծննդյան օրը։ Ամիսը, թե երբ եք ծնվել, այստեղ դեր չի խաղում։
Ամսի 1-ին, 10-ին, 19-ին կամ 28-ին ծնվածներ. Սովորեք վստահել ինքներդ ձեզ
Նրանց համար, ովքեր ծնվել են ամսի 1-ին, 10-ին, 19-ին կամ 28-ին, 2026-ը կդառնա իդեալական ժամանակ՝ ռիսկի դիմելու համար։ Դուք ձեզ կզգաք ձեր տարերքի մեջ՝ պարզապես լինելով այնպիսին, ինչպիսին կաք։ Համընդհանուր տարի 1-ը նախաձեռնողների, առաջնորդների և անկախ գործիչների տարին է։
«Անկախ նրանից՝ դա հավակնոտ նպատակի իրագործում է, թե նոր կյանքի սկիզբ, 1-ին Տարին խոստանում է, որ նախաձեռնությ ունը վերցնելու ձեր ունակությունը կգերազանցի սպասելիքները», – բացատրում է հեղինակը։
Ամսի 2-ին, 11-ին, 20-ին կամ 29-ին ծնվածներ. Գծեք հստակ սահմաններ
Եթե դուք ծնվել եք ամսի 2-ին, 11-ին, 20-ին կամ 29-ին, հաջորդ տարի հնարավոր է բախվեք դժվարությունների։ Նումերոլոգիայում 2 թիվը, որին հանգում են այս ամսաթվերը, նշանակում է, որ դուք միջնորդ եք, որը ձգտում է ներդաշնակության և հուզական հավաս արակշռության։ Բայց ձեզ համար ևս Համընդհանուր տարի 1-ը հսկայական ներուժ ունի։ Փորձեք կենտրոնանալ ձեր ցանկություն ների և կարիքների վրա՝ ուրիշների ցանկություններն ու էմոցիաները առաջին տեղում դնելու փոխարեն։
Ամսի 3-ին, 12-ին, 21-ին կամ 30-ին ծնվածներ. Ընդունեք ձեր տաղանդները
Գալիք տարում դուք կսկսեք ավելի շատ վստահել ինքներդ ձեզ, կարծում են նումերոլոգիայի մասնագետները։ Նրանք, ում ծննդյան օրը հանգում է 3 թվին, սովորաբար հետաքրքրասեր անհատներ են, բայց միշտ չէ, որ հավատում են խնդիրներ հաղթահարելու սեփ ական ունակություններին։
«Համընդհանուր տարի 1-ը հորդորում է ձեզ ռիսկի դիմել և հավատալ ինքներդ ձեզ։ Տարվա ընթացքում նոր գաղափարներ, տեսությ ուններ և հմտություններ փորձարկելիս հնարավոր է ունենաք կասկածի պահեր: Բայց դուք երբեք չեք իմանա, թե ինչն է աշխատում լավագույնս, եթե չստիպեք ձեզ գործնականում կիրառել ձեր մտավոր ներուժը», – շեշտում է ռեսուրսը։
Ամսի 4-ին, 13-ին, 22-ին կամ 31-ին ծնվածներ. Մի դիմադրեք փոփոխություններին
Այս օրերին ծնվածներին նումերոլոգները խորհուրդ են տալիս չդիմադրել նորին։ Նրանք, ում հոգեհարազատ է 4 թիվը, ի բնե հակված են պրակտիկության և պատասխանատվության։ Բայց դա բավարար չէ։
Համընդհանուր տարի 1-ը կուրախացնի նրանց, ովքեր չեն վախենում դուրս գալ հարմարավետության գոտուց։ Հնարավոր է՝ դուք վախենում եք իմպուլսիվ քայլերից, բայց դա հենց այն է, ինչ արժե անել։
«Հաջողությունը ժպտում է խիզախներին, ուստի թող սա ձեզ համար ազդանշան լինի, որ ժամանակն է դուրս գալ հարմարավետությ ան գոտուց», – ընդգծում է հեղինակը։
Ամսի 5-ին, 14-ին կամ 23-ին ծնվածներ. Մի վախեցեք փորձարկումներից
Այս օրերին ծնվածների համար 2026 թվականը կդառնա ինքնաբացահայտման տարի։ Բանն այն է, որ 5 թիվը նումերոլոգիայում վկա յում է ձեր փոփոխականության և դինամիկության մասին։ Դուք չեք վախենում նոր մարտահրավերներից կամ հնարավորություննե րից։ Իսկ գալիք տարին կդառնա իդեալական ժամանակահատված՝ ստանձնելու այն փոփոխությունների պատասխանատվությունը, որոնք ցանկանում եք տեսնել ձեր կյանքում։
Նոր տարում ձեզ կսպասեն տարբեր հնարավորություններ. մի վախեցեք փորձել նորից ու նորից։ Հնարավոր է՝ հենց 2026-ին ձեզ հաջողվի գտնել ինքներդ ձեզ և հասկանալ, թե ինչով եք իրականում ուզում զբաղվել կյանքում։
Ամսի 6-ին, 15-ին կամ 24-ին ծնվածներ. Կարևորեք մարդկանց հետ շփումները
Այս օրերին ծնված մարդիկ մարմնավորում են 6 թվի հոգատար և սրտացավ հատկանիշները։ Նրանց համար շատ կարևոր է փայփա յել գործընկերությունը, ընկերությունը և ընտանիքը։ Նոր տարում ճիշտ ժամանակն է նախաձեռնող լինել և գնալ ժամադրություն ների, հաստատել նոր ծանոթություններ, գտնել նոր ընկերներ։ Այո, հանրության մեջ դուրս գալը կարող է վախենալու թվալ, բայց դա նաև կարող է անհավանական օգտակար լինել, հավելում է հեղինակը։
Ամսի 7-ին, 16-ին կամ 25-ին ծնվածներ. Լսեք ձեր ներքին ձայնին
Նումերոլոգներն ասում են, որ այս օրերին ծնվածները շատ բան են սովորել 2025 թվականին։ Այս անհատները հաճախ են խորհում կյանքի իմաստի շուրջ։ Բացառված չէ, որ այս տարվա դասերը դուք պետք է յուրացնեք և կիրառեք գալիք տարում։ Խորհուրդ է տրվում օգտագործել ձեր հոգևոր գիտելիքները ինքնակատարելագործման համար։ Սա կօգնի ձեզ ավելի լավ հասկանալ ձեր հոգևոր ուղին։
Ամսի 8-ին, 17-ին կամ 26-ին ծնվածներ. Մտածեք բարեկեցության մասին
Նոր տարվա էներգետիկան հուշում է, որ ամսի 8-ին, 17-ին և 26-ին ծնվածները կհնձեն այն, ինչ ցանել են։ Ութը նումերոլոգիայում աս ոցացվում է ֆինանսական հաջողության, նյութականի և հոգևորի հետ։ Ուստի, եթե վերջին տարիներին դուք յուրացրել եք հավասա րակշռության և փոխադարձության վերաբերյալ հոգևոր դասերը, ապա նոր տարում կարող եք ստանալ շատ շոշափելի պարգևատր ում։ Դա կարող է լինել ցանկացած բան՝ նվերներ, պաշտոնի բարձրացում, բարեկեցություն և այլն։
«Սակայն խորհուրդ է տրվում խոհեմ լինել ձեր հաջողությունների նկատմամբ։ Հպարտացեք նրանով, ինչ վաստակել եք, բայց մի եղ եք գոռոզ կամ եսասեր», – հիշեցնում է նյութի հեղինակը։
Ամսի 9-ին, 18-ին կամ 27-ին ծնվածներ. Կանգ մի առեք, փորձեք ևս մեկ անգամ
Այս օրերին ծնվածներին նոր տարին խոստանում է շատ ավելի պարզ և խաղաղ կյանք։ 2025 թվականի ծանր փորձություններից հե տո գալիք տարին կողջունի ձեզ բաց և սիրառատ գրկախառնությամբ։
«Հավատացեք կամ ոչ, բայց 2026 թվականը կարող է շատ ավելի թեթև լինել՝ համեմատած 2025-ի հետ։ Դուք ձեզ այնքան էլ միայնակ և անվստահ չեք զգա, քանի որ այս տարվա էներգիան կօգնի ձեզ վստահություն ձեռք բերել սեփական անկախության և վճռականու թյան հարցում։ Թող սա լինի այն տարին, երբ դուք կրկին ոտքի կկանգնեք և կշարժվեք առաջ», – եզրափակում է ռեսուրսը։
