Գարուն է: Առջևում Կանանց միջազգային տոնն է:Իսկ
Կանանց տոնի անփոխարինելի նվերը ծաղիկներն են: Գեղեցիկ ծաղիկները կբարձրացնեն յուրաքանչյուր կնոջ տրամադրությունը, և տոնական շունչ կհաղորդեն: Մինչդեռ գեղեցիկ և թարմ ծաղիկներ ընտրելն այդքան էլ հեշտ գործ չէ: Մարտի 8-ի համար ծաղկեփունջ ընտրելիս ցանկալի է ուշադրություն դարձնել գարնանային ծաղիկներին, իսկ վարդերից միգուցե հրաժարվել է պետք։ Այս մասին հայտնել է վարվելակերպի մասնագետ Էլեոնորա Բասմանովան, գրում է gazeta.ru-ն։
Ձմռան ընթացքում բոլոր կարևոր առիթներին կանայք վարդեր են ստանում, ուստի գարնանը կարելի է ընտրել կակաչ, ձնծաղիկ, նարգիզ և հակինթ։
Մասնագետներն նշում են նաև, որ ծաղկի գույնին ևս պետք է ուշադրություն դարձնել։ Այսպես, երիտասարդ աղջիկներին պետք է նվիրել սպիտակ ծաղիկներ։ Իսկ կարմիր ծաղիկներ միայն սիրելիին են նվիրում։
Միևնույն ժամանակ, տղամարդիկ, ովքեր չեն կողմնորոշվում ծաղիկների հարցում, կարող են նվիրել վարդագույնի տարբեր երանգներով ծաղիկներ, քանի որ դրանք հարմար են բոլոր տարիքներին։
Նյութը հրապարակման պատրաստեց goodlookingnews.ru