Իմանալով, որ ընկեր դավաճանում է իրեն, աղջիկը յուրահատուկ վրեժ լուծեց նրանից․․․

Մեկն ի վիճակի է հանգիստ ներել անհավատարմությունը և սիրելիի բաժանվել շատ խաղաղ ճանապարհով, իսկ մեկնէլ պարզապես չի կարողանում «մարսել» սիրելիների դավաճանությունը:Այս ժամանակ դավաճանին սպաս-վում է ոչ միայն դաժան բաժանում, այլև ծանր, դառը հատուցում:Ելենան և Վիկտորը հանդիպել ու ապրում էին միասին շուրջ երկու տարի, որից վերջին վեց ամիսը տղան ապրում էր իր սիրելիի հաշվին: Պարզապես այնպես էր ստացվել, որ նա կորցրել էր աշխատանքը, և հետո դա ամոթալի չէր նրա համար:

Այնուամենայնիվ, դատելով նրա պահվածքից, նա ձեռքերը ծալած չէր նստելու, համենայն դեպս այդպես էր կար-ծում Ելենան:Ամեն օր նա աշխատանք էր փնտրում, բայց ապարդյուն.կա՛մ ճգնաժամ էր, կա՛մ պարզապես սիրե-լիի բախտը չէր բերում: Ամեն դեպքում նա օգնեց և իր վրա վերցրեց բոլոր հոգսերը, մինչև Վիտյան ոտքի կկանգ-նի, ավելին՝ նա վարկ ուներ մեքենայի համար՝ գրանցված Լենայի անունով,որը ինչ-որ կերպ պետք է վճարվեր, և վարձակալած բնակարան,որտեղ միասինէին ապրում:Այս ամենը երկար կտևեր,եթե տեղի չունենար այս դեպքը:

Մի անգամ Լենային երկու ժամ շուտ ազատեցին աշխատանքից և, հետևաբար, բարձր տրամադրությամբ նա վերադառնում էր տուն ՝ ակնկալելով երկար երեկո սիրելիի հետ: Մոտենալով բնակարանին՝ նա զարմացավ, երբ նկատեց, որ դուռը կողպված չէ, իսկ սենյակից բարձր երաժշտության ձայն էր լսվում: Աղջիկը մտավ միջանցք և անմիջապես տեսավ կանացի սպորտային կոշիկներ և անծանոթ պայուսակ:Հասկանալով,թե ինչ է կատարվում, նա թաքնվեց սենյակում և տեսավ իր փեսացուին անծանոթ աղջկա հետ: Հազիվ զսպելով ճիչը և մարմնով անց-նող դողը՝ Լենան նույնքան հանգիստ դուրս եկավ տնից և սպասեց փողոցում, մինչև հյուրը կլքեր բնակարանը:

Մի քանի ժամ անցկացնելով բակի տաղավարում ՝ նա մտածեց, թե ինչպես պետք է այդ դավաճանից լուծի իր վրեժը: Բարեբախտաբար, դա հեշտ էր անել: Վիտյայի մեքենան գրանցված էր նրա անունով, դրա համար Լե-նան, առանց որևէ խնդրի ծանոթների միջոցով, վարկն անվանափոխել էր Վիկտորի անունով: Նա վերջին վճա-րումը կատարել էր մի քանի օր առաջ, և աղջիկը դեռ երկար ժամանակ ուներ ՝ ինչ-որ բան ծրագրելու համար: Նա պայմանավորվեց տանտիրոջ հետ, որ ընթացիկ ամսվա վարձը նրանք կվճարեն հաջորդ ամիս՝ միանգամից վճարելով երկու ամիսների համար: Տղամարդը համաձայնեց, քանի որ Վիտյայի անունով կազմված վարձակա-լության պայմանագրում դա նախատեսված էր: Եվ նա սկսեց սպասել հատուցման ժամին:

Դե՜, երբ ամիսն ավարտվեց, դավաճանը բանկից ստացավ տհաճ նամակ և զանգ՝ տանտիրոջից: Չհասկանալով, թե ինչ է կատարվում, նա զանգահարեց Լենային, որպեսզի հարցնի, թե ինչու են իրենից գումար պահանջում, և լսեց սառը պատասխանը. «Որովհետև դու ինձ դավաճանել ես, և ես չեմ պատրաստվում ապահովել նախկինիս ապրուստը»: Այդ ընթացքում Լենան տեղափոխվել էր ծնողների մոտ, և Վիտյան ստիպված եղավ վերադառնալ գյուղ՝ հարազատների մոտ:  Իհա՛րկե, այնտեղ աշխատանք գտնելն ավելի դժվար էր, քան մեծ քաղաքում ,  և ստիպված էր աշխատել տեղի թռչնաբուծարանում՝ որպես օժանդակ աշխատող: Այժմ նա «խրված է» վարկային պարտքերի մեջ, և տեսանելի ապագայում պարտքերից դուրս գալու հեռանկարները լիովին բացակայում էին:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS