Իմաստուն առակ՝ 4 մոմերի մասին… Կկարդաք 2 րոպեում, բայց կհիշեք ողջ կյանքում։ 4 մոմերը հանգիստ վառվում էին և աստիճանա բար հալվում։ Այնպիսի լռություն էր, որ լսվում էր նրանց խոսակցությունը։ Առաջին մոմն ասաց․
-Ես հանգստությունն եմ․․․ Ցավոք, մարդիկ չեն կարողանում պահպանել ինձ։ Կարծում եմ, բացի հանգչելուց, այլ ելք չունեմ։ Եվ մոմի լույ սը մարեց։
Երկրորդ մոմը ցածր ձայնով ասաց․
-Ես հավատն եմ․․․ Ցավոք, ոչ մեկին պետք չեմ։ Մարդիկ չեն ուզում իմ մասին ոչինչ լսել, դրա համար էլ վառվելս իմաստ չունի։ Մոմը լռ եց, իսկ թույլ քամին փչեց ու հանգցրեց այն։
Երրորդ մոմը մտահոգված ասաց․
-Ես սերն եմ․․․ Այլևս ուժ չունեմ կրակս վառ պահելու համար։ Մարդիկ ինձ չեն գնահատում և չեն հասկանում։ Նրանք ատում են նույն իսկ նրանց, ովքեր իրենց ամենից շատն են սիրում՝ մտերիմներին,- ավարտելով խոսքը՝ մոմը հանգչեց։
Հանկարծ սենյակ մտավ մի երեխա, տեսավ 3 հանգած մոմերը ու վախեցած բղավեց․
-Այս ի՞նչ եք անում։ Դուք պիտի վառ մնաք, ես վախենում եմ մթությունից,- սկսեց արտասվել տղան։ Չորրորդ մոմն ասաց․
-Մի վախեցիր և մի լացիր։ Մինչ ես վառվում եմ, կարող ես վառել նաև մյուս մոմերը։ Չէ՞ որ ես հույսն եմ։
Թող հույսի մոմը ձեր հոգում միշտ վառ մնա․․․