Իմաստուն առակ բոլոր չամուսնացած տղաների և աղջիկների համար. Կարդացեք և հետևություն արեք

Իմաստուն առակ բոլոր չամուսնացած տղաների և աղջիկների համար. Կարդացեք և հետևություն արեք Մի տարեց մարդ, ով ամբողջ կյանքում խուսափել է ամուսնանալուց, պառկած է մահամերձ վիճակում: Նրան հարցնում են.

-Դու այդպես էլ չես ամուսնացել, բայց չես ասել, թե ինչու: Այժմ, մահվան շեմին կանգնած, բավարարիր մեր հետաքրքրասիրությունը: Եթե կա ինչ-որ գաղտնիք, պատմիր դրա մասին:

Չէ որ դու լքում ես այս աշխարհը: Եթե նույնիսկ մարդիկ իմանան քո գաղտնիքը, դու դրանից վնաս չես կրի: Ծերունին էլ պատասխանեց.

-Ես դեմ չէի ամուսնությանը, բայց միշտ փնտրում էի անթերի կնոջ:

Ես ամբողջ կյանքս անցկացրել եմ նրան որոնելով: Այդպես էլ աննկատ անցել է կյանքս:

-Բայց մի՞թե այս հսկայական մոլորակի վրա դու չես կարողացել գտնել այն միակին, այն անթերի կնոջը, ով պետք էր քեզ:

Արցունքներն աչքերին ծերունին պատասխանեց.

-Ի վերջո ես գտա անթերի կնոջ…

-Իսկ ի՞նչ պատահեց, ինչու՞ չամուսնացար նրա հետ: Տարեց մարդն էլ պատասխանեց.

-Այն կինն էլ անթերի տղամարդու էր փնտրում…

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS