Իմաստուն առակ ընտանիքի մասին, որը պետք է կարդա յուրաքանչյուրը, կյանքում երջանիկ լինելու համար…

Առաջարկում ենք կարդալ ընտանիքի մասին իմաստուն առակ, որը ոչ մեկին անտարբեր չի թողնի:Մի տղամարդ այնքան էլ հաջողակ չէր ընտանիք ստեղծելու ոլորտում, նրա ցեղի բոլոր անդամները տառապում էին անձնական հարաբերություններում սկանդալների պատճառով…Երբ նա դեռահաս էր, որոշեց, որ իր ընտանիքում այդպես չի լինի, և ինքն ամեն ինչ կանի, որ համերաշխ և սիրով լի ընտանիք ունենա:
Տղամարդը մեծացավ, գտավ ամենաբարի կնոջը, սակայն նա մի տարի անց իսկական հրեշ դարձավ: Տանն անպակաս էին սկանդալները, կռիվներն ու դժգոհությունները: Կինը մեծացել էր տատիկի և մոր հետ, ինքն էլ միշտ երազել էր մեծ և երջանիկ ընտանիք ունենալու մասին: Հանդիպելով ապագա ամուսնուն՝ հասկացել էր, որ հենց նա է իրեն պետք, սակայն մի տարի անց նույնպես սկսել էր մտածել, որ սխալվել է ընտրության հարցում:
Հեռու անտառում ապրում էր մի իմաստուն մարդ, ով կարողանում էր լուծել տարբեր խնդիրներ՝ օգնելով նույնիսկ ամենադժբախտ ընտանիքներին: Եվ ահա տղամարդն առաջարկում է կնոջը գնալ իմաստունի մոտ, որպիսի նա ինչ-որ բան հուշի, օգնի:Երկար ժամանակ էին գնում, հոգնեցին, բայց հասան: Մտան նրա մոտ՝ միմյանց հետ կռվելով, իսկ իմաստունը ժպտաց և նրանց կանչեց ներս:

Տարավ մի սենյակ, որտեղ կլոր սեղանի շուրջ նստած էին քաղցած և տանջված մարդիկ: Սեղանի մեջտեղի հատվածում դրված էր համեղ ուտեստով կաթսա, իսկ մարդիկ ունեին երկար պոչերով գդալներ: Մինչև կաթսա գդալը հասնում էր, սակայն դրանով հնարավոր չէր ուտել: Մարդիկ քաղցից մահանում էին, չնայած, որ ուտելիքն այդքան մոտ էր…
Հետո իմաստունը տարավ հյուրերին ուրիշ սենյակ: Այնտեղ ամեն ինչ նույնն էր, միայն թե մարդիկ ուրախ և կուշտ էին: Նրանց գդալները նույնպես երկար պոչով էին, սակայն այդ մարդիկ…միմյանց էին կերակրում:  Նրանք հասկացել էին, որ ավելի լավ է օգնել միմյանց, քան քաղցից մահանալ:
Ամուսիններն ամեն ինչ հասկացան, գնացին տուն և սկսեցին համերաշխ ապրել: Եվ մինչ օրս շնորհակալ են իմաստունին, որ նա իրենց ցույց տվեց կյանքի իմաստը:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS