Իմացա, որ ամուսինս ինձ դավաճանում է, բայց դա դեռ ամենասարսափելին չէր․․․Երկար ժամանակ չեմ կարո-ղանում շոկից դուրս գալ
ՄԵնք ծանոթացանք, երբ 17 տարեկան էի: Սերգեն իմ կյանքի առաջին և միակ տղամարդն է: Թվում էր, թե ոչ ոք և ոչինչ չի կարող քանդել մեր հարաբերությունները: Առաջին հերթին իմ երջանկությամբ կիսվեցի մանկությանս ընկերուհու՝ Նելլիի հետ:Հենց նա էլ դարձավ իմ հարսնաքույրը:
Մի տարի անց ծնվեց մեր աղ ջիկը, և ընկերուհիս կարծես նրա հարա զատ մորաքույրը լիներ:Ժամանակի հետ նկատեցի, որ ամուսինս Նելլիի հանդեպ չափից մեծ ուշադրություն է ցուցաբերում. մեքենայից իջնելիս մեկնում է ձեռքը, սկզբից մինչև վերջ նստում է մեզ հետ, երբ ընկերուհիս մեզ հյուր է գալիս, մեծահոգաբար հյուրասիրում նրան:
Դա զարմանալի չէր լինի այն դեպ քում, եթե ամուսինս բոլորի հան դեպ լիներ այդպես: Բայց ոչ, Նելլիի հանդեպ վերաբերմունքն այլ էր:Մի օր մայրս մեր տանն էր, երբ կրկին եկավ Նելլին: Հաջորդ օրը զանգեց մայրիկս և ա-սաց, որ իրեն դուր չի գալիս, թե ինչպես է Նելլին նայում ամուսնուս, խորհ ուրդ տվեց հետու մնալ նրանից: Ես գիտեի, որ մայրս ճիշտ է ասում, բայց մինչ այդ պահը փորձում էի չնկատել այդ ամենը:
Ժամանակի ընթացքում հեռվացա ընկերուհուցս. մենք գրեթե չէինք հանդիպում, ամսվա մեջ 1-2 անգամ էինք զրուցում հեռախոսով: Սակայն այլ խնդիր առաջացավ. ամուսինս սկսեց ուշ վերադառնալ տուն, ասում էր, իբր աշխատանքը շատ է: Ես չհավատացի նրան, որոշեցի հետևել: Բնականաբար, ոչ մի գործ էլ չկա, գրասենյակից դուրս գալուց հետո նա գնաց…Նելլիի տուն:
Մայրս ասում է, որ պահեմ ընտանիքս՝ հանուն երեխայիս, ամուսնուս ոչինչ չասեմ, քանի որ դա ժամանակավոր է, բայց չեմ կարողանում ապրել հանգիստ՝ իմանալով, որ ինձ դավաճանում են: