Ժամանակակից աշխարհում մարդիկ մեծ գումարներ են տրամադրում դեղամիջոցներ գնելուն, սակայն դրանց մեծ թերությունն այն է, որ քիմիական միացությունները վնասում են այլ օրգաններին:
Առաջարկում ենք դեղամիջոցներ փոխարինող բնական միջոց: Այս միջոցը, որի պատրաստման եղանակը կներկայացնենք ստորև, կօգնի լավ վիճակում պահել լյարդը, ենթաստամոքսային գեղձը և երիկամները, ինչի շնորհիվ հնարավոր կլինի կանխարգելել բազմաթիվ հիվանդություններ, նաև նիհարել:
Ահա թե ինչ է անհրաժեշտ.
- մի կապ մաղադանոս
- մի կապ համեմ
Կանաչին կտրատել, կաթսայի մեջ մի քիչ ջուր լցնել, ավելացնել կանաչին: Կաթսան դնել կրակին և ծածկել կափարիչով: Հենց այն սկսի եռալ, սպասել 10 րոպե: Նախքան կափարիչը հանելը՝ թողնել, որ սառի:
Հեղուկը լցնել փակվող բանկայի մեջ և պահել սառնարանում: Այս հեղուկն անհրաժեշտ է խմել առավոտյան, դատարկ ստամոքսին, սառը վիճակում՝ 1 բաժակ չափաբաժնով:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Այս նյութը նախատեսված է միայն տեղեկատվական նպատակների համար: Տվյալ կայքից ստացված տեղեկատվությունը չպետք է կիրառվի ինքնուրույն (օրինակ, բուժման նպատակներով)։ Եթե դուք ունեք որևէ առողջական խնդիր, խնդրում ենք դիմել մասնագետ բժիշկների։