Մատանի կրելու ավանդույթը շատ հին պատմություն ունի: Մատանին յուրահատուկ զարդ է, որին մոգական ուժ էին վերագրում և դրա հետ տարբեր ծեսեր էին կապում:
Մինչև այսօր էլ պահպանվել է այն ծեսը, երբ ամուսնացողները ի նշան իրենց սիրո և ամուսնական հավատարմության փոխանակվում են մատանիներով:Նրանք ովքեր սիրում են մատանի կրել բթմատին արժանի են հատուկ ուշադրության:
Նրանք իսկապես հեղինակավոր անձինք են: Շատ հուզական են, էներգիայով լի են: Շատ համառ են, մարտական տրամադրվածություն ունեն, դյուրագրգիռ են, և ագրեսիվ, նրանց հետ իզուր է ինչ որ բանի շուրջ վիճելը:
Միևնույն ժամանակ, նրանք հրաշալի գիտեն իրենք առավելություններն ու թերությունները: Հոգեբանները կարծում են, որ բթամատին մատանի կրողները ցանկանում են ինքնահաստատվել ամեն գնով
Ցուցամատին սիրում են մատանի կրել հպարտ, իշխանության ձգտող ինչպես նաև ուժեղ կամքի տեր մարդիկ: Ի դեպ ցուցամատին մատանի էին կրում Հուլիոս Կեսարը, կարդինալ Ռիշելյեն, Իվան Ահեղը:
Ցուցամատին մատանի կրելը վկայում է այն մասին, որ այն կրողն օժտված է առողջ դատողությամբ, ունի դրական գծեր:
Ձախ ձեռքի ցուցամատին սիրում են մատանի կրել ինքնասիրահարված մարդիկ:
Աստղաբաները և հոգեբանները անվճռական և ամաչկոտ մարդկանց խորհուրդ են տալիս մատանի կրել ցուցամատին: Դա նրանց ինքնավստահություն կհաղորդի:Միջնամատին մատանի կրողները քաջ գիտակցում են իրենց հմայքը և առավելությունը
Միջնամատին մատանի կրելը օգնում է ճնշել բացասական հույզերը, հաղթահարել դժվարությունները: Եվ եթե մարդու կյանքում անհաջողությունների շրջան է սկսվել, ապա աստղաբանները խորհուրդ են տալիս մատանի կրել միջնամատին:
Սակայն խորհուրդ չի տրվում երկու ձեռքերին միաժամանակ մատանի կրել: Դա մարդուն կտրում է իրականությունից:
Մատնեմատին մատանի կրելը վկայում է արվեստի, գեղեցիկի նկատմամբ ունեցած սիրո մասին: Համարում են, որ մատնեմատով է անցնում սիրո զարկերակը և դրա համար էլ հնագույն ժամանակներից սկսած ամուսնական մատանին կրում էին մատնեմատին:
Դա նաև վկայում է այն կրողի ռոմանտիկ և երազկոտ բնավորության մասին: Մատնեմատին խորհուրդ են տալիս մատանի կրել բոլոր նրանց, ովքեր ձգտում են փառքի և հարստության: Մատնեմատը համարվում է Արևի մատ, և այն մարդուն օժտում է ստեղծագործական էներգիայով:
Ճկույթին սիրում են մատանի կրել դիվանագետները, բիզնեսմենները հռետորները, բժիշկները, քաղաքագետները: Ճկույթին մատանի կրելը հաջողություն է բերում բոլոր նրանց, ովքեր ունեն ճկուն մտքի և տիրապետում են խոսքի արվեստին:
Հոգեբանների կարծիքով ճկույթին սիրում են, մատնի կրել փոփոխական բնույթ ունեցող մարդիկ, ովքեր հակված են ազարտային խաղերին, պատրաստ են ինտրիգների, ֆլիրտի:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն