Իմ ամուսնալուծության պատճառը սկեսուրս է դարձել․ Ցանկանում եմ, որ իմ պատմությունը իմանան բոլոր կանայք և դասեր քաղեն…

Պատմություն այն մասին, որ խոսքերը կարող են փոխել նույնիսկ կյանքը…Այդ խոսակցությունից հետո Աննա հավաքեց բոլոր անհրաժեշտ իրերը, գրկեց երեխային և գնաց դատարան՝ ամուսնալուծության դիմում ներկա-յացնելու: Լևոնը՝ նրա ամուսինը, իր մոր միակ երեխան է եղել: Կինը մանկուց նրան հեռու է պահել «վատ» կա-նանցից, այդպես էլ նա մեծացել է՝ մոր համար մնալով փոքր երեխա:

Լևոնը բավականին ինքնասիրահարված և անտարբեր մարդ է, պարզապես նրա մայրը հարմար տարբերակ էր գտել որդու համար՝ Աննային,ով համեստ, դաստիրակված և խելացի աղջիկ էր:Այդպես էլ սկեսուրի միջնորդութ-յամբ Աննան ամուսնացել էր Լևոնի հետ:Սկզբում կինը շատ լավ էր շփվում հարսի հետ, որպիսի արժանանա վերջինիս լավ վերաբերմունքին: Սակայն ժամանակի ընթացքում նա ցույց տվեց իր իրական դեմքը: Սկեսուրը սկանդալ էր սարքում, հիմնականում առանց պատճառ:

Նույնիսկ սենյակի կահույքն ընտրելու ժամանակ Լևոնը զանգել էր մորը և բողոքել, որ Աննան չի ուզում իր հա-վանած տարբերակը: Սկեսուրը զանգել էր հարսին և բարկացել նրա վրա՝ ասելով, որ իր որդու կարծիքը միշտ ճիշտ է և պետք է լսել նրան:Չնայած նրան, որ երիտասարդներն առանձին էին ապրում, սկեսուրը գրեթե ամեն օր գալիս էր նրանց տուն և սկսում Աննային խրատներ տալ:

Ամեն ինչ բարդացավ, երբ ծնվեց ընտանիքի առաջնեկը: Աննան ոչինչ չէր հասցնում անել, իսկ սկեսուրը նրա վրա բարկանում էր, երբ տեսնում էր, որ տանն անթերի մաքրություն չէ:Աննայի համբերությունը սպառվեց այն ժամանակ, երբ մի օր ամուսինը եկավ տուն և դռան մոտ հանեց կոշիկները: Երբ նրա մայրը տեսավ, որ իր որդու կոշիկները կեղտոտ են, սկսեց գոռալ և զայրանալ Աննայի վրա: Իսկ Լևոնը՝ մորը բացատրելու փոխարեն, որ նա սխալ է, ասաց.

-Մայրիկ, հանգստացիր, քեզ չի կարելի, սիրտդ հիվանդ է: Ոչինչ, նա դեռ կսովորի…հանգիստ, մայրիկ ջան…
Այդ օրը Աննան ընդմիշտ հեռացավ: Չնայած ամուսնու և սկեսուրի կողմից՝ իրեն տուն վերադարձնելու փարձերին, Աննան այլևս ոտք չդրեց այնտեղ: Հնարավոր է, որ դա իր կյանքի ամենաճիշտ որոշումներից մեկն է:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS