Սպիտակափայլ և գեղեցիկ ժպիտը՝ ատամների, լնդերի և բերանի խոռոչի առողջությունը ցույց տվող կարևոր պայմանն է։Բերանի խոռոչի կանոնավոր խնամքը՝ առողջության և գեղեցկության գրվականն է։Այդ պատճառով էլ, որպեսզի ունենաք հոլիվուդյան ժպիտ՝ ձեզ անհրաժեշտ է հետևել բերանի խոռոչի հիգիենայի գլխավոր կանոններին և կանոնավոր այցելել ստոմատոլոգին։
Իմ ստոմատոլոգը պատմել է ինձ, որ ընդամենը 1 գդալ կոկոսի յուղը կարող է մաքրել ատամները, կանխել քարե-րի առաջացումը, կարիեսը և պահպանել դրանք առողջ և ամուր վիճակում։Այն պարունակում է ուժեղ հակա-բակտերիալ, հակամիկրոբային և հակասնկային հատկություններ։
Գիտնականները նշել են, որ կոկոսի յուղը արդյունավետ այլընտրանք է քիմիական նյութերի դեմ, որոնք օգտա-գործվում են ատամների խնամքի համար։Ինչպե՞ս կոկոսի յուղից պատրաստել տնական ատամի մածուկ։
Բաղադրիչներ՝
1․ 5 ճաշի գդալ կոկոսի յուղ,
2․ 5 ճաշի գդալ սննդի սոդա,
3․ 20 կաթիլ եթերային յուղ՝ ըստ ձեր նախընտրության,
4․ 1 թեյի գդալ մեղրախոտ (ստեվիա)։
Պատրաստումը՝
Միացրեք բոլոր բաղադրիչները և մանրակրկիտ խառնեք, կարող եք անգամ օգտագործել բլենդեր, որպեսզի ստա-նաք միատարր զանգված։Այնուհետև լցրեք այն ապակե տարայի մեջ և ամեն օր օգտագործեք ատամները մաքրելու նպատակով։ Փոփոխությունները կզգաք շատ շուտով։
Զգուշացում.
Ցանկացած առողջական խնդրի դեպքում դիմեք բժշկի, մի զբաղվեք ինքնաբուժությամբ: Ժողովրդական միջոց-ներ կիրառելուց առաջ խորհրդակցեք մասնագետի հետ, այլապես կարող եք վնասել ձեր առողջությունը: