Իմ եսասիրությունը կործանեց հարազատ որդուս կյանքը, 2 հարսներից ոչ մեկի հետ չկարողացա համատեղ ապրել․ Հիմա շատ եմ
զղջում, բայց ոչինչ չեմ կարող փոխել․․․
Ես արդեն մի քանի տարի է, ինչ թոշակառու եմ: Ես թոռներ չունեմ: Ավելի ճիշտ նրանք երկուսն են, բայց ես նրանց իմ աչքերով չեմ
տեսել, քանի որ աղջիկս ուղիղ 23 տարի է, ինչ ինձ հետ չի շփվում: Պատճառն այն է, որ ես չէի սիրում նրա հիմար ամուսնուն և չէի
ուզում, որ նա ամուսնանա նման տղամարդու հետ:Աղջիկս ամեն դեպքում ամուսն ացավ, ես չգնացի նրանց հարսա նիքին և թույլ
չտվեցի, որ որդուս նույնպես գնա:
Այդ ժամանակվանից մենք չենք շփվում, նա ապրում է մեկ այլ քաղաքում, շփվում է ընկերուհուս հետ, նա իր կնքամայրն է, միայն եր-
բեմն հարցնում է իմ մասին, բայց երբեք այցելելու ցանկություն չի հայտնել: Ճիշտն ասած, ես միայն կարող եմ ուրախ լինել իմ դստեր
համար, չնայած մենք չենք շփվում: Նա այժմ 43 տարեկան է:Ունեմ որդի, որը հարբեցող է և ես հասկանում եմ, որ դա իմ մեղքն է: Նա
40 տարեկան է, երկու անգամ պաշտոնապես ամուսնացել է, իսկ հարսներս ինձ այդպես էլ դուր չեն եկել:
Նատալյան՝ առաջին հարսս, երկու տարով մեծ էր որդուցս, լկտի, գյուղացի աղջիկ: Նրանք ունեին մեծ շրջապատ, խմում էին, և այդ-
պես էլ դարձավ որդուս առաջին կինը։ Հարսանիք չի եղել: Նրանք գաղտնի գրանցեցին ամուսնությունը, և սկսեցին ապրել իմ բնա-
կարանում:
Ես դիմադրեցի և նրանք գնացին բնակվելու մեկ ուրիշ բնակ արանում, իսկ ես նրանց աջակցելու փոխարեն խառ նվեցի:Ինչքան ար-
յուն խմեցի հարսիցս, ինչքան փչացրի նյարդերս, թող Աստված ինձ ների, նրանք բաժանվեցին, իսկ որդիս վերադարձավ տուն: Երեք
տարի անց, նոր աշխատա վայրում, նա ծանոթ ացավ մի համեստ ու գեղեցիկ աղջ կա՝ Ուլյանայի հետ:Նա իսկական տան աղջիկ էր
երևում, հոգատար, բայց դավանում էր ինչ որ կրոնի:
Կրոնական ության մասին իմացա հարսա նիքից մեկ տարի անց, երբ նա որո շեց պսակ ադրվել: Դա ինձ դուր չեկավ։ Մի փոքր ջանք
գործադրելով ես կրկին բաժանեցի նրանց: 33 տարեկանում որդին կրկին ապրում էր իմ տանը, ուներ երկու ամուսնալուծություն, լավ
աշխատանք և բարձրագույն կրթության կարմիր դիպլոմ:Երկրորդ կուրսում որդիս ինձ ծանոթացրեց մի աղջկա հետ:
Ամեն ինչ լավ էր, բայց Վիկան որբ էր: Սա իմ ծրագրերի մեջ չէր մտնում: Ստացվում է, որ իմ երկար տարիների վաստակը, ես պետք է
տայի այս «մոխրագույն մկնիկին»:Բայց ես մտածեցի և որոշեցի, որ դեռևս որդիս պետք է ապրի նրա հետ, քանի որ երիտասարդ օր-
գանիզմի համար դժվար կլինի առանց կնոջ:Երբ որդիս 38 տարեկան էր, ես ասացի, որ ժամանակն է մտածի ամուր ընտանիք ստեղ-
ծելու մասին և, որ պետք է գտնի պարկեշտ և հարուստ աղջկա:
Ես նույնիսկ այդպիսի մեկին ունեի աչքիս տակ պահած: Մեկ շաբաթ անց որդիս եկավ տուն: Հաջորդ օրը նա թողեց իր աշխատան-
քը, բերեց մի շիշ օղի ու մի շիշ գինի, և ասաց, որ նոր կյանք է սկսում … Նա սկսեց: Նա սկսեց խմել ամեն օր՝ մեր փողոցի հարբեցող-
ների հետ միասին, և նույնիսկ գումար էր խնդրում անցորդներից։Սա իմ մեղքն է, և ես դա գիտեմ: Որդիս ինձ ամեն օր մեղադրում է
իր կյանքի համար: Եվ նա ճիշտ է:
Հենց իմ հավակնություններով ես դարձա նրա ներկայիս վիճակի պատճառը:Նատալիան՝ առաջին հարսը,ամուսնացավ: Նա հիանա-
լի ընտանիք ունի։ Երկրորդ հարսս՝ Ուլյանան,նույնպես ամուսնացած է:Նա երեխա ունի, աշխատում:Իսկ Վիկան,ես գնացի նրա մոտ,
ներողություն խնդրեցի, համոզեցի վերականգնել հարաբերությունները որդուս հետ և ապրել մեզ հետ միասին, բայց նա չհամաձայն-
վեցի: Նա ասաց, որ ծանոթացել է մեկ ուրիշ տղամարդու հետ և շուտով կամուսնանա:
Երեկոները, երբ որդիս քնում է, ես վախենում եմ հեռու ստացույցը միացնել, որ պեսզի նրան չարթն ացնեմ և սկսում եմ լաց լինել: Եվ
այժմ խորհուրդ եմ տալիս բոլր ծնողներին չխառնվել իրենց երեխաների կյանքին: Թող նրանք ապրեն ու ուրախանան: Իսկ մեր գործը
ծնողականն է` օգնել բարի խոսքով և գործով: Ցավալի է, որ շատ մայ րեր, այդ թվում նաև ես, դա գիտակցում ենք շատ ավելի ուշ։