43-ամյա երգչուհի Լիլիթ Կարապետյանն Instagram-ի իր էջում որդու նոր լուսանկար է հրապարակել: Լուսանկարին կից Լիլիթը հուզիչ գրառում է կատարել՝ շնորհավորելով որդու ծննդյան օրը, ինչպես նաեւ բոլոր երեխաների՝ պաշտպանության միջազգային օրը:
Նա գրել է. «Կարենս, իմ բարի, մարդասեր, խղճով, հումորով, երաժշտական, ճաշակով, ընկերասեր տղես, ծնունդդ շնորհավոր։ Իմ և քո երազանքը հրաշքով պիտի կատարվի, և դու կառողջանաս։ Այնքան շուտ անցան տարիները, որ չհասկացա, թե երբ դարձար 9-ը տարեկան։ Շնորհակալ եմ քեզ, որ դու եկար իմ կյանք, ու հենց դու, քո տեսակը։ Ինձ ուժ տվող, իմ ամենամեծ սեր, ևս մեկ անգամ ծնունդդ շնորհավոր լինի։
Մեծ սիրով շնորհավորում եմ նաև բոլոր երեխաներին ամենագեղեղեցիկ տոնի՝ ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ կապակցությամբ»: