«Իմ թանկագին տղամարդ»․․․ 40-ամյա կնոջ հոգու ձայնը․․․Սա պետք է կարդան բոլոր կանայք, որպեսզի ավելի խելացի դառնան և իմանան իրենց արժեքը

«Իմ թանկագին տղամարդ»․․․ 40-ամյա կնոջ հոգու ձայնը․․․Սա պետք է կարդան բոլոր կանայք, որպեսզի ավելի խելացի դառնան և իմա նան իրենց արժեքը։Այս հոգու ճիչն ուղղված բոլոր տղամարդկանց գրել է Լիլյա Ախրեմչիկը՝ հաջողակ հոգեբան,գեղեցիկ և խելացի կին։ Հնարավոր է, այս բառերը ձեզ հետ կապ չունեն, սակա յն արժե, որ յուրաքան չյուրը կարդա դրանք՝ տղամարդիկ, որպեսզի օրինակ չվե րցնեն այդպիսի «մաչոներից», իսկ կանայք, որպեսզի ավելի խելացի լինեն և իրենց արժեքն իմանան։

Եվ այսպես. կանանց հրովարտակ.

«Իմ թանկագին տղամարդ…Բավական տևական ժամանակ ազատ կին լինելով՝ հիմա, տղամարդկանց հետ շփվելով, հիմնականում մի այն ձանձրույթ եմ զգում։ Եվ դա դեռ նուրբ զգացմունք է։ Քանի որ երբեմն պարզապես սիրտս է խառնում նրանից, թե որքան կանխատ եսելի և միօրինակ են տղամարդիկ։Միթե նրանք իրոք կարծում են,որ 40 տարեկան դառնալով ես ոչ մեկից և երբեք չեմ լսել սեքսի առա ջարկություն։

Այսինքն ես իրոք չեմ հաս կանում, ինչպես կարելի է վստահ լինել, որ դա սա րսափելի գայթակղիչ առաջարկ ություն է, որն անում է (հա տկապես անհասկանալի է) ոչ առանձնապես հմայիչ տղամարդը։Երբ դու «…անց» տարիքում ես, դու լսել և կարդացել ես այն բոլոր հնա րավոր ձևերով և համադրություններով։ Ավելին, դու նույնիսկ գիտես, թե ինչպես են զարգանալու իրադարձությունները։ Երբ տղամար դը կհայտնվի, երբ կանհետանա, երբ նորից կհայտնվի երեք շաբաթից կամ երեք ամսից, կարծես ոչինչ էլ չի պատահել։

Սցենարը նախօրոք պարզ է։ Սիրելիս, դու հասկանում ես, որ դա ձանձրալի է։ Սրճարան, ռեստորան… Ինձ բիլյարդ խաղալու հրավիրել կամ կատուների ցուցահանդեսի… Ես հասկանում եմ, թե ինչի է դա տանում, բայց արա այն, ինչ ինձ է հետաքրքրիր։ Պարզապես հե նց առաջին րոպեից ցույց տուր, որ ես նշանակություն ունեմ։ Եվ դա արդեն այնքան էլ ձանձրալի չի լինի։ Եվ դու արդեն մի քիչ յուրահատ ուկ կլինես։

Որպես հոգեբան ես հասկանում եմ, որ բնազդներն են առաջնորդում։ Բայց իրոք որ, տղամարդիկ երբեմն պրիմիտիվ կենդանիներ են
հիշեցնում։Ձեզանից լավագույնները, որոնցից իրոք կուլտ ուրայի և քաղաք ակրթության հոտ է գալիս, իրականում գրավիչ, համեղ և
հրապուրիչ որձեր են, հանուն այդ շփման երբեմն կարելի է զոհաբերել սեփական հետաքրքրությունները, ժամանակն ու ազատությու նը։

Բայց այդպիսիք շատ քիչ են։ Իրոք՝ շատ քիչ։Նույնիսկ չկա մեկը, ում հետ կարելի է հաճույքի համար խաղալ։ «Արի ծանոթանանք ավելի մոտ իկից»։ «Ինչքա՞ն մոտ» «20 սմ» (դու կատարյալ ապու՞շ ես, սիրելիս)։ «Ականջիս Շեքսպի՞ր ես կարդալու» (դեռևս փորձում ես փր կել իրավիճակը)։ «Շեքսպիրի հարցում այնքան էլ լավ չեմ, բայց ուրիշ հարցում եմ լավ» (կատարյալ ապուշ է)։ Դե հերիք է ձեր «արժանի քը» որպես մեծագույն գանձ ներկայացնեք։

Եթե իրոք ուզում ես ճիշտն իմանալ, թե ինչն է ինձ գրգռում, ես քեզ կպատասխանեմ։ Խելքը։ Լսո՞ւմ ես ինձ՝ խելքը։Սիրելիս, երբ ես 40 տարեկան եմ, ինձ առանձնաես չի հուզում, ունես դու փորիկ, թե ոչ, իսկ ինչ չափսի են քո բիցեպսները։ Ինձ ավելի շատ հուզում է, թե ինչի մասին ենք մենք խոսելու մինչև և հետո, ինչի ես դու հասել կյանքում, կարո՞ղ եմ արդյոք ես քեզ հարգել և նույնիսկ հիանալ։Եվ եթե դու ուզում ես ինձ զարմացնել, զարմացրու ինձ քո մարդկային վերաբերմունքով։

Ես հասկանում եմ, որ քո առաջին ազդակն ինձ ուզելն էր։Բայց չէ որ դու ուղեղ ունես, միացրու այն և իմ մեջ մարդուն տես։ Նրբանկատ եղիր։Ես շատ եմ ապրել և շատ բան գիտեմ։ Ես կարող եմ քեզ համար աղբյուր լինել։ Ուժի, ոգեշնչման, նրբության, քնքշանքի աղբյուր։ Քո աճի և առաջխաղացման աղբյուր։ Դե ուրեմն այնքան խելացի եղիր, որ տեսնես այդ աղբյուրը մացառուտներից այն կողմ։Իմ կյանք ում մինչ քեզ շատ բան է եղել։

Միակ բանը որ պակաս է՝ սերն է եղել։ Նույնիսկ եթե դու այն կրկնես, միևնույնն է, այն յուրահատուկ կլինի, քանի որ դրան ընտելանալն անհնար է։Մնացած բոլոր առաջարկությունները ես արդեն լսել եմ»։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS