Իմ կարծիքով լավ սկեսուր չեմ լինելու հարսիս համար․․․Այլ կերպ չի ստացվում, ահա թե ինչու

Որդիս 25 տարեկան է։ Ինքնուրույն մեծահասակ մարդ է։ Հեռակա սովորում է համալսարանում, աշխատում է, լավ վաստակում, բայց ոչ այնքան, որ առանձին բնակարան գնի։Ես ու ամուսինս հիշում ենք, թե որքան դժվար էր մեզ համար սկզբում, երբ դեռ երիտասարդն էինք, ես ուզում եմ որդուս ամեն հարցում օգնել, առավել ևս, որ նա պատրաստվում է ամուսնանալ։

Արդեն ծանոթացել եմ որդուս ընկերուհու հետ։ Վատ աղջիկ չէ, բայց ինձ անհանգստացնում են նրա մայրն ու տատիկը։ Վախենում եմ, որ նրանց կարծրատիպային մտածելակերպը փոխանցվել է նաև դստերը՝ մոր կաթի հետ։

Սկսեմ նրանից, որ այդ աղջկա ծնողների հետ ծանոթ չեմ։ Ինձ համար դա տարօրինակ է․ աղջիկը արդեն 2 տա-րի հանդիպում է մի երիտասարդի հետ, նրա տուն է հաճախ գնում, բայց նրանք ծանոթանալու ցանկություն չեն հայտնում։

Գիտեմ, որ Արևիկի ծնողները բաժանվել են ու շատ վաղուց։ Ամուսնալուծության պատճառը եղել է հոր կողմից ալկոհոլի չարաշահումը, և, սա անհավատալի է, զոքանչի հանդեպ ուշադրության պակասը։ Տատիկը ամբողջ կյանքում կաթացրել է թոռան ականջին, որ նրա հայրը ծույլ ու կոպիտ մարդ է։

Մայրն ու տատիկը նեղանում են, երբ իմանում են, որ Արևիկը հանդիպել կամ հեռախոսով խոսել է հոր հետ։ Ես ապշած եմ․․․Իսկ վերջերս էլ իմացա, որ Արևիկի մայրն արդեն 10 տարի հանդիպում է ամուսնացած տղամար-դու հետ․․․ 10 տարի․․․

Որդիս արդեն հասցրել է վիճել ապագա զոքանչի հետ, քանի որ չէր համաձայնվել գնալ նրանց հողամաս ու գործ անել։Արևիկը սարսափելի չի սիրում աշխատել։Նա մի օր խոստովանեց,որ հենց ամուսնանա, դուրս է գալու գոր-ծից ու այլևս չի աշխատելու, քանի որ կինը պիտի մնա տանը, խնամի ինքն իրեն ու երեխաներով զբաղվի։

Որդուս որոշումներին չեմ միջամտի, դա նրա ընտրությունն է, նա պիտի ապրի այդ աղջկա հետ։ Բայց որոշել եմ առաջարկել նրանց՝ առանձին ապրել, որ Արևիկն էլ պատասխանատվության զգացում ունենա։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS