Իմ մի մեղքի պատճառով մինչև այժմ տառապում է աղջիկս…վախենում եմ խոստովանել ամեն ինչ, կարող եմ նրան ընդմիշտ կորցնել

20 տարի առաջ սարսափելի մեղք գործեցի…Աղջիկս 20 տարեկան էր, երբ խոստովանեց, որ հղի է: Այդ ժամա-նակ ես ու աղջիկս միասին էինք ապրում,ես օր ու գիշեր աշխատում էի, որ նրան ամեն ինչով ապահովեի, կար-ծում էի, որ ամեն ինչ ճիշտ եմ անում, այդ նորությունն ինձ համար մեծ հարված էր:

Նույն օրը ծանոթացա  աղջկաս  ընկերոջ հետ: Նրա անունը Գոռ էր: Գոռն աղջկանիցս երկու տարով մեծ էր: Նրանք եկուսով նստել էին մեր հյուրասենյակի բազմոցին, միմյանց ձեռք էին բռնել և պատմում էին ինձ, թե որքան շատ են իրար սիրում: Ես ոչինչ չէի ցանկանում լսել, միայն մտածում էի, թե որն է ճիշտ, գնալ աբորտի թե ոչ:

Հաջորդ օրն աշխատանքի վայրում խորհրդակցեցի ընկերուհուս հետ: Որոշեցի աղջկաս տանել հարևան քաղա-քի հիվանդանոցներից մեկը:Եռբ բժիշկը զննեց նրան, ասաց, որ ամեն ինչ լավ է, աղջիկս նաև անալիզներ հանձ-նեց, որոնց պատասխաններն իմանալու համար հաջորդ օրը ես եկա առանց աղջկաս:

Մի խոսքով, ես բարեգործական ներդրում կատարեցի կլինիկայի ֆոնդում, և այդ ժամանակ էլ պայմանավորվե-ցինք, որ աղջիկս այդտեղ է ծննդաբերելու:Ամբողջ հղիության ընթացքում աղջիկս ու Գոռը վիճում և հաշտվում էին, բաժանվում և միանում էին, երեխայի անուն էին որոշում, իսկ ես չէի էլ ուզում լսել այդ ամենը:

Ապրիլի 6-ին ծնվեց երեխան: Տղա երեխա, գրեթե 4 կիլոգրամ էր կշռում: Քանի որ կեսարյան հատման ճանա-պարհով էր ծնվել երեխան, աղջիկս դեռ քնած էր, երբ ես նրա փոխարեն հրաժարական գրեցի: Իսկ երբ աղջիկս արթնացավ, նրան ասացինք, որ երեխան մահացած է ծնվել…

Արդեն 20 տարի է անցել այդ օրվանից: Դեպքից 3 տարի անց աղջիկս և Գոռն ամուսնացան: Երկուսն էլ ավար-տեցին համալսարանը, լավ աշխատանք գտան, բնակարան գնեցին, ունեցան ամեն ինչ, բացի…երեխայից: Բժիշկները միաձայն պնդում են, որ աղջիկս անպտուղ է, ոչ մի ճանապարհով չի կարողանա մայրանալ:

Այդ ֆոնի վրա երիտասարդների մոտ մշտական վեճեր են սկսել: Մի քանի օր առաջ էլ աղջիկս եկավ իմ տուն և ասաց, որ ուզում է բաժանվել, քանի որ սիրում է Գոռին և ուզում է, որ նա երջանիկ լինի, իր երեխաներն ունե-նա:Մի բան ասաց, որից հետո էլ տեղս չեմ գտնում.

-Եթե մեր երեխան ողջ լիներ, մեզ մոտ ամեն ինչ այլ կերպ կլիներ: Եթե նույնիսկ բաժանվեինք, ես միայնակ չէի մնա…

Սրտիցս արյուն է գնում, ես իմ ձեռքերով կործանել եմ աղջկաս կյանքը, նա օրեցօր մարում է, չգիտեմ, թե ինչ անեմ…

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS