Ինձ ասում են ՛՛Ամոթ քեզ՛՛, որովհետև ես աղջիկ երեխա եմ ունեցել

Ախ, որքան ինքնամոռաց էր իմ ու ամուսնուս միջև սերը: Առանց միմյանց նույնիսկ մեկ օր չէինք կարողանում ապրել: Մեր կյանքը հարթ էր ընթանում, ունեինք բնակարան, լավ եկամուտ: Եվ երբ ես հղիացա, նա ինձանից շատ էր ուրախանում: Մենք տղա էինք ուզում, բայց ծնվեց աղջիկ:

Հիմա դա շատ անմիտ և դաժան է թվում, բայց ես երկար ժամանակ չէի ընտելանում երեխային, որովհետև նա աղջիկ էր: Ես ուզում էի ամուսնուս տղա պարգևել: Ինձ լիարժեք չէի զգում: Դա դարձավ իմ կոմպլեքսը: Ես ամաչում էի ասել, որ երեխաս աղջիկ է: Ամուսինս տեսնում էր իմ՝ երեխայի հանդեպ վերաբերմունքը:

Սկզբում նա ինձ համոզում էր: Չնայած սարսափելի է, երբ մորը կոչ են անում սիրել սեփական երեխային: Իսկ հետո նրա համբերության վերջը եկավ: Մի քանի օր առաջ նա ասաց, որ ուրիշ կնոջ մոտ է հեռանում: Դա ինձ համար սարսափելի հարված էր: Ես ամեն ինչի պատրաստ էի, բայց ոչ դրան:

Հիմա, երբ նա փաստացի մեզ հետ չի ապրում, ես հասկացա, թե նա ինձ համար որքան թանկ է, ինչպես և մեր երեխան, մեր աղջիկը: Նա ամուսնուս կրկնօրինակն է, իմ ու նրա մասնիկը:

Ամուսինս կտրականապես հրաժարվեց վերադառնալ: Ակնհայտ էր, որ իմ՝ երեխային չսիրելը ջնջել էր մեր մեջ եղած ամեն լավ բան:

Իսկ հիմա իմ աղջկանից ավելի թանկ և սիրելի էակ չկա ողջ աշխարհում: Նա արդեն ինն ամսական է: Նա գեղեցիկ, կենսուրախ երեխա է: Շնորհակալ եմ սկեսուրիս. օգնում է, մխիթարում: Բայց ես սպասում եմ ամուսնուս, սպասում եմ, որ մի օր կների և կվերադառնա:

Աղբյուր՝  Առաջին Ինֆո

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS