Ինձ թվում էր, որ 21 տարի երջանիկ եմ ապրել, բայց․․․Պարզվում ա, ամուսինս էսքան տարի ընենց բան ա ինձանից թաքցրել, որ ինչ իմացել եմ, տեղս չեմ գտնում։21 տարվա երջանիկ ու անհոգ կյանք: Միասին բազմաթիվ դժվարություններ ու տհաճ իրավիճակներ ենք հաղթահարել, ունեցել ենք անսահման բաժանվելու պատճառներ, բայց երբեք մեկս մյուսի ձեռքը բաց չենք թողել:
Մեր սերը միշտ էնքան ամուր ա էղել, որ բոլոր հարազատ-ծանոթ-բարեկամ բարի նախանձով են նախանձել մեզ:Մեր երեխեքը ևս երևի ամենաերջանիկ ու ներդաշնակ ընտանիքում են մեծացել: ես չգիտեմ իրանք ոնց կպատասխանեն էս հարցին, բայց ես ու ամուսինս ամ են ինչ արել ենք իրանց երջանիկ մանկությունն ու պատանեկությունը ապահովելու համար:
Մի խոսքով, էսքան անհոգ տարիների մեջ, երբ քեզ թվում է,թե անհնար է ձեզ որևէ բան բաժանի,ես նենց բան եմ իմանում,որ ուղղակի տեղս չեմ գտնում:Էն օրը պատահաբար ամուսնուս հեռախոսազրույցն է լսում ինչ-որ բժշկի հետ, որից հետո իրան էնքան եմ հարցաքնն ում, որ ստիպված ասում է, որ իր մնոտ ուռուցք են հայտնաբերել:
Ու պատկերացնու՞մ եք սա արդեն համարյա 5 տարի: Ինքը սկզբում ականջի հետև ա քցել, բայց երբ որ արդեն ինքնազգացողութ յունը իրոք վատացել ա, սկսել ա գնալ բժշկի մոտ:Ես ինձ չեմ կարող ներել, որ նոր եմ իմանում էս ամենի մասին: Չնայած ինքը հատուկ չի աս ել, որովհետև գիտեր, թե իմ մոտ ինչ պանիկա կսկսվեր:
Ու բացի էդ, չի ուզեցել, որես անհանգստանամ ու սկսեմ վախով ապրել:Իսկ հիմա ինձ մոտ արդեն էդ բոլոր սիմպտոմները կան ու ես ահավոր վախենում եմ ամեն հաջորդ վայրկյանի համար: Չգիտեմ ինչ անեմ, խորհուրդ տվեք ոնց հաղթահարեմ էս սարսափելի վիճ ակը: Անզորությունից էստեղ եմ գրում…