Ինձ համար ավանդական ընտանիքից ավելի բարձր արժեք չկա.

Հայաստանում ԼԳԲՏ ֆորումը տեղի չի ունենա: Համաժողովը կանցկացվի մեկ այլ երկրում:

Հիշեցնենք՝ երեկ ԼԳԲՏ համայնքի նախաձեռնությամբ կայանալիք ֆորումը դատապարտել էր նաև Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն: «Մեր ժողովուրդը մշտապես եղել է քրիստոնյա ավանդական ընտանիքի գաղափարի կրողը: Սակայն այսօր բարոյական հետընթացի փորձ է արվում: Մենք արդեն մեր դիրքորոշումը հայտնել ենք արվամոլության դրսևորման դեմ՝ նշելով, որ դա հարիր չէ մեր կենսակերպին և ավանդույթներին»,- ասված է հայտարարության մեջ:

Բացի կաթողիկոսից, խնդրի մասին խոսել էր նաև  վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ասելով, որ իր  համար ավանդական ընտանիքից ավելի բարձր արժեք չկա:

Առավել մանրամասն` araratnews.am

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS