Ինձ նոր թանկարժեք սմարթֆոն էի գնել, շատ ուրախ էի, բայց 2 օր անց․․․Ինձ սմարթոֆոնի նոր մոդել գնեցի: Մի քանի օր անդադար
ուրախանում էի, վաղուց էր երազել:Խանութի վաճառողի աշխատավարձս մի քանի ամիս կուտակել էի, որ կարողանամ գնել: Երթու-
ղայինով գնում էի աշխատանքի, անտանելի լիքն էր: Երբ իջա, հասկացա, որ հեռախոսս գրպանումս չէ:
Գողացել են:Իզուր չէր տարօրինակ երիտասարդը ինձ այդքան մոտ կանգնել:Երևի նա էլ գողացել է:Եկա աշխատանքի,տխուր նստե-
ցի: Ընկերս՝ իմանալով ինձ հետ պատահածի մասին, ասում է.

—Գող բռնելու մի սխեմա կա: Եթե նա ժլատ և մի քիչ հիմար է, նրան հեշտությմաբ կբռնենք: Ես քեզ կօգնեմ: Զանգիր հեռախոսիդ և
տես, արդյոք զանգ գնում է:
Զանգեցի: Հեռախոսս միացրած էր: Ընկերս իր համարից հաղորդագրություն ուղարկեց.
«Բարի լույս, Արսեն: Ձեր տուն եկա, արդեն գնացել էիր: Բերել եմ պարտքը՝ 500 դոլարը, թողել եմ մթերային խանութում: Ահա
հասցեն (…): Թողել եմ պահակի մոտ:»

Ես թաքնվեցի դռան հետևում, իսկ ընկերս պահակ ձևացավ:Երթուղայինի մեջի երիտասարդին մի անգամից ճանաչեցի:Ընկերս՝ իբր
թե համոզվելու համար, խնդրեց ցույց տալ հաղորդագրությունը:
Երիտասարդը գրպանից հանեց հեռախոսը և իմ խնդիրը լուծվեց:Ահա այսպես ընկերս իր խորամանկությամբ վերադարձրեց հեռա-
խոսս:
