Գործարար Սիլվա Համբարձումյանի խոսքով՝ Սամվել Մայրապետյանի գործով իրեն կանչել են հարցաքննության, քանի որ 2008թ. փետրվարի 26-ից մինչև մարտի 31-ը 14 մլն դոլար 800 մլն դրամ է կանխիկացրել։
«Երբ մարտի 1-ի գործով սկսել են հետաքրքրվել՝ ովքե՞ր են կանխիկացրել ու գումարներ ունեցել, նաև ինձ են կանչել: Ինձ հարցրել են՝ էսքան կանխիկացում եք արել, ինչի՞ համար: Ասել եմ, որ հենց 6 մլն-ն Արամ Հարությունյանի համար եմ արել: Ասել են՝ իսկ Մայրապետյանի Սամվելին ինչո՞ւ եք 2 մլն դոլար փոխանցել:
Ժամը 12:00-ից 18:00 մտածել եմ՝ հայտարարություն տա՞մ, թե՞ ոչ ու որոշել եմ՝ ինչո՞ւ չասել ու հայտարարել եմ, որ, այո, 2008-ին խոշոր գործարք եմ արել արաբների հետ ու ինձ չխանգարելու համար վճարել եմ և՛ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, և՛ վարչապետ Սերժ Սարգսյանին, և՛ Արմեն Գևորգյանին»,- հայտարարել է գործարարը: