Ինչպիսին պետք է լինի կինը, որպեսզի կարողանա գրավել իրեն, եւ թե երբ է պատրաստվում ամուսնանալ, Կամերային թատրոնի դերասան Զիրոյանը խոստովանել է BRAVO.am-ի հետ զրույցում՝ պատասխանելով մեր սիրային բլից հարցերին:
Սերը մեծ զգացմունք է, որ ոչ բոլորն ունեն եւ կարող են ապրել:
Սիրել` նշանակում է սիրել սրտով:
Միանշանակ, ես հավատում եմ, որ կա սեր առաջին հայացքից: Սիրահարվածները նման են պինգվինների:)։ Սիրո իմ եղանակն ինքս եմ ստեղծում՝ ցանկացած վայրում, ցանկացած ժամի: Երբ ուզեմ՝ իմ եղանակը սիրո ստեղծում եմ:
Կնոջ արտաքինում ինձ կարող են գրավել աչքերը եւ ամենակարեւորը՝ ամեն ինչ լինի բնական, ոչ մի արհեստականություն: Վանում են ստանդարտներից դուրս աղջիկները: Սիլիկոններով, սարքած քթերով, լցրած շրթունքներով, թշերով… Մի խոսքով՝ արհեստականությունը:
Կինը պետք է լինի ամենաառաջինը կանացի, որ նայես ու հալվես իրականում: Առանց սիրո կլինի ապրել, բայց մի փոքր այն չի լինի այդ կյանքը: Սերն, իրականում, մարդկանց կյանքում մեծ դեր է խաղում։
Երբ սիրում ես, սիրիր մինչեւ վերջ: Հանուն սիրո պատրաստ եմ… Դեռ չի եղել նման իրավիճակ, հենց լինի՝ կասեմ, որ սենց բան արեցի հանուն սիրո:
Ինչ մասնագիտություն կունենա իմ ապագա կինը… Ամենակարեւորը` պետք է գլխուղեղի հետ ամեն ինչ լավ լինի, գլուխն աշխատի։ Ես սիրում եմ խելացի կանանց, թե ինչ մասնագիտություն կունենա, կարեւոր չէ:
Սիրած էակի կողքին արթնանալն, իհարկե, հրաշալի է, բայց որ հիշում ես պետք է արթնանաս ու գնաս գործի, մի տեսակ նեղվում ես, որ պետք է սիրելիիդ թողնես: Սերը կրեմովի է։): Մինչ ամուսնանալը պետք է անպայման գնալ բժշկի:): Սա կատակ էր, իսկ եթե լուրջ՝ պետք է հոգալ հարսանիքի ծախսերը:
Իմ առաջին համբույրը նման էր… սիրուն շրթունքների:
Շուտ ամուսնանալ` նշանակում է շատ շուտ պապիկ դառնալ եւ պապիկի տեսք չունենալ:
Առաջին ժամադրությունը պետք է լինի գոնե ճիշտ ժամին, ոչ մի ուշացում. չեմ սիրում անպարտաճանաչ մարդկանց: Հետո ինչ կլինի՝ էհ, թող լինի:
Երբ սիրում ես, պետք է, բնականաբար, ինքն էլ սիրի: Եթե չի սիրում, ու դու ես սիրում, ավելի լավ է սերդ քո մեջ պահես ու թաղես այն:
Աղջիկներին դուր է գալիս իմ ձայնը, հայացքը եւ ժպիտը: Չգիտեմ` ինչքանով է ճիշտ, բայց շատ են ասել:
Կամուսնանամ, եթե վարկային պատմություն չունենամ:)։
Չեմ սիրում աղջիկների, ովքեր տիրապետում են ժարգոնային լեքսիկոնին, փորձում եմ հեռու մնալ նման մարդկանցից: