Սոցցանցերի հայկական սեգմենտում հայտնվել է լուսանկար՝ զբոսաշրջիկներից, ովքեր ենթադրաբար Թուրքիայից են։ Նրանցից մեկը հարմար տեղավորվել է Երևանի կենտրոնի կայանատեղիներից մեկում՝ ասֆալտի վրա, ու քնել։
Լուսանկարն արվել է ցերեկային ժամի։ Լուսանկարում երևում է, թե ինչպես է զբոսաշրջիկը քնած գունավոր ծածկոցով ծածկված, իսկ կողքին դրված է սրբիչ՝ Թուրքիայի պետական խորհրդանիշ հանդիսացող աստղով մահիկի պատկերով։
Երևանի համար արտասովոր պատկերը սոցցանցերի օգտատերերի կողմից բազմազան մեկնաբանությունների թեմա է դարձել: