Ինչի՞ց է, որ խելացի մարդիկ ավելի քիչ ընկերներ ունեն

Դա փաստ է և խոսում է այդ տեսակի հոգեբանական անկախության մասին:

  • Հոգեբանական վերլուծությունները ցույց են տալիս, որ խելացի մարդիկ, որպես կանոն, քիչ թվով ընկերներ ունեն: Եվ դա պայմանավորված է մի շարք գործոններով, որոնք առանձնացրել են հոգեբանները: Իրականում, եթե Դուք խելացի եք, ապա.
  • Դուք ազատ եք ձեր խոսքերում, մտքերում և արարքներում. Այս ամենը միշտ հակասում է այլոց՝ ենթադրենք ձեր ընկերների, մտքերին, խոսքին կամ գործողություններին: Դուք առաջնորդվում եք ձեր արժեհամակարգով, ձեր սկզբունքներով, դուք տարբերվում եք ձեր մտածելակերպով և ձեզ առանձնապես չի հուզում թե ինչ կարծիքի են ձեր մասին ուրիշները, իսկ այլոց դա հաճելի չէ և դուր չի գալիս, բնականաբար:
  • Դուք ժամանակ չունեք անիմաստ խոսակցությունների և կեղծ հարաբերությունների համար. Դուք չեք հետաքրքրվում ինչ-որ բանով միայն նրա համար, որ դա հետաքրքրում է շատերին, դրանից է, որ շատ ժամանակ եք անցկացնում միայնակ: Ձեզ չեն հետաքրքրում նյութական արժեքները, նորաձևության վերջին հիթերը երաժշտությունում կամ հագուստում: Դուք չեք վախենում ինչ-որ բան բաց թողնելուց, պարզապես զբաղվում եքինչը որ ձեզ հաճելի է:
  • Դուք կարողանում եք ճանաչել մարդկանց իրենց սոցիալական դիմակի տակ. Ինքնակամ հեռանում եք նրանցից, ովքեր ձեր ուշադրությանը արժանի չեք: Խոսքը շահի կամ առաջատար երևալու միտումով ընտրված մարդկանց շուրջ պտտվելն է:
  • Դուք չեք մասնակցում շինծու ցուցամոլությանը. Նախընտրում եք ձեր քրոջ հետ ֆիլմ դիտել տանը բազմոցին, քան ընկերուհիների հետ ակումբ գնալ: Դուք լրացուցիչ բացասական էմոցիաներից ու հիասթափություններից ձեզ ետ եք պահում, որը լինում է պարտադիր անցանկալի տեղ գնալուց հետո: Դուք անում եք այն, ինչ ձեզ է դուր գալիս:
  • Դուք կարիք չունեք որևէ մեկին ներկայացնելու ձեր արժեքը. Դուք ինքնաբավ եք և երջանիկ, ինքներդ ձեր վրա եք ձեր հույսը դնում: Դուք կարիք չունեք Լայքերի մեծ թվի ժպտալու կամ բավարարված զգալու համար: Չեք փորձում ինքնահաստատվել ուրիշների համար:
  • Դուք արդեն գիտեք, թե ովքե՞ր են ձեր ընկերները, ուստի կարիք չունեք փնտրելու նորերին. Դուք արդեն գիտեք, թե ու՞մ համար եք իսկապես կարևոր և հատկապես զգույշ եք նրանց չկորցնելու հարցում, նորերին գտնելու կարիք չունեք: Ձեր ընկերը կարող է լինել միայն նա ով մտածում և արտահայտվում է ձեր նման:
  • Մեծ նպատակներ ունեք. Ուստի դժվար թե ավելորդ ժամանակ ունենաք մանրուքների համար: Մինչ ինչ-որ մեկը պլանավորում է իր հանգստյան օրերը, դուք ձեր կյանքն եք պլանավորում, ձեր ժամանակը վատնում եք ձեր պահանջների և երազանքների բավարարման վրա՝ չսպասելով, որ բոլորը ձեզ պետք է հասկանան: Հետագայում ձեր արդյունքները բոլորը կհասկանան և կտեսնեն:

Իրոք, դա այդպես է, այո:

Կիսվեք ձեր խելացի ընկերների հետ այս տեղեկատվությամբ:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS