Ինչից են առաջանում կրծքերի ցավերը․․․6 հիմնական պատճառ, որոնք պետք է իմանա ամեն կին
Positive-ը ներկայացնում է կրծքում ցավի 6 հնարավոր պատճառ:
1. Կրծքագեղձերի ֆիբրոզ-կիստոզային փոփոխություններ
Այս բարորակ վիճակն արձանա գրվում է հորմոնալ փոփոխու թյունների հետևան քով: Կնոջը կարող է աննշան ցավ անհանգս-տացնել երկու գեղձերում դաշտանից առաջ կամ դրա ժամանակ:
2. Անհարմար կրծկալ կրել
Կրծկալ կրելը, որը չափով հար մար չէ և չի պահում կուրծքը, կարող է նպաստել ցավի առաջաց մանը: Կրեք պա-հող կրծկալ, որը ձեզ իդեալականորեն հարմար է, նաև սպոր տով զբաղ վելիս հատուկ սպորտային կրծկալ հա-գեք:
3. Որոշ դեղամիջոցների օգտագործում
Կրծքում ցավը կարող է որոշ դեղամիջոց ների, այդ թվում՝ հորմոնալ դեղամիջոց ների, օրալ հակաբեղմնավորիչ-ների, հակադեպ-րեսանտների կողմնակի ազդե ցություն լինել:
4. Մաստիտ
Կրծքագեղձերի վարակիչ հիվանդություն է: Կերա կրող մայ րերն այս խնդրի ռիսկի գոտում են, սակայն ցանկա-ցած կին կարող է վարակ վել: Այս հիվան դությունն արտահայտվում է կար մրությամբ, տեղային ջերմաստիճա-նի բարձրացմամբ, կրծքա գեղձի այտու ցով, ջերմությամբ, մարմնի թուլությամբ:
5. Կրծքագեղձի վիրահատություն
Վիրահա տությունից հետո առաջ ացող սպին կարող է ցավ առաջացնել:
6. Փարթամ կուրծք
Մեծ կրծքով աղջիկները դժվարություններ են ունենում քնելիս և սպորտով զբաղվելիս: Փարթամ կուրծքը կարող է ցավ պատճա-ռել իր չափի պատճառով: Պետք է հարմար կրծկալ կրել, որում կինը հար մարավետ կզգա:
Ե՞րբ է պետք բժշկի դիմել,
- Եթե ցավը շատ ուժեղ է
- Կապված չէ դաշտանային ցիկլի հետ
- Մշտական է
- Ուղեկցվում է այլ ախտանիշերով (ծծապտուկից արտադրություններով)
- Ցիկլային և ոչ ցիկլային ցավ
Կա կրծքում ցավի 2 տեսակ՝ ցիկլային և ոչ ցիկլային
Առաջինը կապված է դաշ տանային ցիկլի հետ, տու ժում են երկու գեղձերը, հաճախ դրսևորվում է ցավով և ծանրության զգացումով, առա ջանում է ցիկլի սկզբից առաջ, սովո րաբար անհանգստացնում է ավելի երիտա-սարդ կանանց: Ոչ ցիկլային ցավը կապված չէ դաշտանային ցիկլի հետ և սովո րաբար մեկ կրծքագեղձն է տու-ժում (կամ դրա մի մասը): Առավել հաճախ հանդիպում է 30-50 տարեկան կանանց շրջանում: Ցավը սուր և այ-րող է լինում:
Ինչպես ազատվել կրծքի ցավից տնային պայմաններում
- Կրծի վրա սառը կամ տաք կոմպրես արեք
- Սննդակարգից ժամանակավորապես բացառեք սուրճը, թեյը և կոֆեինի այլ աղբյուրները
- Սահմանափակեք ճարպերի ստացումը, ավելի շատ մրգեր, բանջարեղեն և ամբողջական հատիկեղենով մթերքներ կերեք
- Փոխեք ձեր կրծկալը, եթե անհարմար է
- Ռելաքսացիայի մեթոդներից օգտվեք
- Անալգետիկներ (ասպիրին, իբուպրոֆեն) օգտագործեք՝ դա նախապես քննարկելով բժշկի հետ
- Բժշկի հետ խորհրդակցեք հավելումներ (մագնեզիում, վիտամին E) օգտագործելու նպատակահարմարության վերաբեր-յալ
Ապրեք առողջ