Ինչից է վախենում հայ աղջիկները…
Ինքնավստահություն կոչվածը հայուհու մեջ ես տեսել եմ թե ԱՄՆ-ում, թե Ռուսաստանում և թե մի քանի եվրոպական երկրում: Տեսել եմ այնպիսի բաներ, որոնք չէի տեսնի մեր երկրում: Ինձ թվում է՝ Հայաստանում հայ աղջիկը վախենում է որոշիչ քայլ անելուց: Ասածս չի վերաբերում բոլորին, բայց շատերն իրոք վախենում են որոշիչ քայլերից: Հիմնականում այն դրսևորվում է թե գործնական և թե անձնական հարաբերություններում:

Երբ կինը ստանում է հրաշալի առաջարկ որևէ ընկերությունից՝ իր մասնագիտությունից ելնելով, բազմաթիվ Հայաստանում ապրող աղ ջիկներ երկմտում են և անվստահ են դառնում: Պատճառները շատ են, բայց հիմնականն այն է, որ վախենում են դառնալ կարիերիստ այդ բառի դրական իմաստով ու վախենում են, գործին նվիրվելով, այսպես ասած «մնալ տանը»:

Քիչ չեն դեպքերը, երբ աղջիկները ցանկացել են ինչքան հնարավոր է շուտ ամուսնանալ, այսպես ասած արդեն իսկ ապահով զգալու հա մար և շատ անգամ ամուսնացել են առանց սիրո, միայն այն բանի համար, որ տղան հարուստ է: Բայց հիշեք մի բան: Հարուստ մարդը չի ցանկանա իր կողքին տեսնել ժամանակավոր գեղեցիկ, բայց հավերժ անպիտան աղջկա:

Հաշվի առնելով նաև այն, որ Հայաստանում հաջողության հասնելու համար բավական երկար ժամանակ է պետք, և երիտասարդությ ան հիմնական մասը հարուստ չէ, այլ նոր է սկսում քայլեր ձեռնարկել ապահովության համար, ապա եթե ցանկանում եք լինել Ձեր ամ ուսնուն արժանի կին, Դուք պետք է լինեք ինքնավստահ և զարգանաք ոչ թե առավոտից իրիկուն շպարվելով ու բաց հագուստներ գնե լով, այլ թե մասնագիտորեն և թե ոչ մասնագիտորեն կատարելագործվելով:
