Լավ ատամի մածուկը ոչ միայն մաքրում է ատամները, պահպանում դրանց առողջությունն ու թարմացնում շնչառությունը, այլև օրգանիզմի համար վտանգ չի ներկայացնում։ Պարզվում է, ոչ բոլոր ատամի մածուկներն են մարդու համար անվտանգ։
Ոչ բարեխիղճ արտադրողները կարող են ձեզ խաբել՝ ատամի մածուկ արտադրելով անորակ բաղադրիչներից։ Եկեք հասկանանք, թե ինչպես կարելի է որոշել մածուկի որակը։
Մածուկի յուրաքանչյուր տուփի ներքևի հատվածում կան տարբեր գույնի քառակուսիներ։ Ահա թե ինչ են դրանք նշանակում։
. Կանաչ քառակուսին խոսում է այն մասին, որ այդ մածուկն արտադրելիս օգտագործվել են բնական բաղադրիչներ։ Սա վերաբերում է նաև կոսմետիկ միջոցներին:
- Կապույտ քառակուսին նշանակում է, որ մածուկի մեջ պարունակվում են՝ ինչպես բնական, այնպես էլ՝ քիմիական բաղադրամասեր։
- Կարմիր քառակուսին մատնացույց է անում, որ տվյալ ատամի մածուկի մեջ մեծ մասամբ պարունակվում են քիմիկատներ։ Այն որևէ պարագայում չի կարելի կուլ տալ։
- Սև քառակուսին խոսում է ատամի մածուկի բաղադրության՝ կատարյալ քիմիական լինելու մասին։ Այդ ատամի մածուկն ամենավտանգավորն է։