Ինչո՞ւ գեղեցիկ կանանց չի կարելի Հայաստան այցելել․․․Ռուս գեղեցկուհին կիսվում է իր գլխի եկածով

Ռուսական տուրիստական Tonkosti.ru կայքում օրերս տեղ է գտել հոդված Հայաստանի մասին։ Լրագրողը ներ-կայացնում է հինգ պատճառ, թե ինչու գեղեցիկ կանանց խորհուրդ չի տրվում Հայաստան այցելել։ Հոդվածին կարող եք ծանոթանալ ստորև։Ոչ, պատճառն այն չէ, որ նրանց գողանում են և տանում սարեր։ Երկու սեռի զբո-սաշրջիկների հանդեպ վերաբերմունքն այստեղ շատ հարգալից է։ Սակայն գեղեցիկ աղջիկներին, այնուամենայ-նիվ, խորհուրդ է տրվում խուսափել այդ ճանապարհորդությունից։

Ահա, թե ինչու։

1․Աստվածային ուտելիքներն իսկական վտանգ են ձեր կառուցվածքին։ Ասել, որ այստեղ կերակրում են համեղ և շատ, նշանակում է ոչինչ չասել։Միայն նախաճաշին առաջարկվում է ութ տեսակ ուտեստ։Այնուհետև ցանկը շա-րունակում են բուրավետ խաշը, հյութեղ խորովածը, մրգային լավաշիկները, 30 տեսակի մուրաբաները։ Կարճ ասած՝ բարակ մեջքի մասին ժամանակավորապես պետք է մոռանալ։

2․Աշխարհի ամենահամեղ նռան գինի, որը հյութի նման խմվում է, և կոնյակ։ Հրաժարվելու հնարավորություն չի տրվում,եթե անգամ դուք երկաթե կամք ունեք,եթե անգամ դուք ընդհանրապես ալկոհոլ չեք օգտագործում։Ամեն դեպքում դուք մի կում կփորձեք, հետո էլի․․․ և չեք կարողանա կանգ առնել։

3․Շատ հագեցած ծրագիր։ Տեղաբնակների բնավորությունն այնպիսին է,որ ամեն կողմից հնչում է գիշերային Ե-րևանով կամ լեռներով շրջելու հանկարծակի առաջարկներ՝սկսած գիդից,մինչև դահուկային բազայի աշխատա-կիցներն ու սովորական անցորդները։ Եվ բնավ պարտադիր չէ, որ դա արվի այլ նպատակներով։ Հայերը պաշտ-ում են իրենց երկիրը և ցանկանում նրա գեղեցկությամբ հիացնել բոլորին։

4․Հաճոյախոսություններից հոգնելու հավանականություն։ «Աչքեր, որոնց մեջ կարելի է խորտակվել»․ սա ման-կական թոթովանք է՝ համեմատած այն բառերի հետ, որոնք դուք կլսեք տեղացի տղամարդկանցից, ովքեր գի-տեն գնահատել կանացի գեղեցկությունը։

5․Մատչելի քաղցրավենիքի մեծ տեսականի, որն այլ տեղ չես հանդիպի։ Ավաղ, Արարատի նախալեռներում ըս-տիպված կլինեք զրկվել ոչ միայն գեղեցիկ կառուցվածքից, այլև՝ փողերից, որոնք, անկասկած, կծախսվեն «սու-ջուխ» և այլ համեղ բաներ գնելու վրա։

Ամփոփելով նշեմ, որ հոդվածի բոլոր կետերը ստուգված են սեփական փորձով։

P. S. Ես նորից կմեկնեի Հայաստան։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS