Առանց քնի հնարավոր չէ ապրել, և մարդն իր կյանքի մոտ մեկ երրորդն անց է կացնում քնելով: Ճիշտ քնի արդյունքում ձևավորվում է երիտասարդացման ցիկլը, որը շատ կարևոր է մարդու առողջության և բարեկեցության համար։
Հենրի Ֆորդի հիվանդանոցի մասնագետներն անցկացրել են հետազոտություն՝ պարզելու համար, արդյո՞ք մարդուն անհրաժեշտ է ութ ժամից ոչ պակաս առողջ քուն:
Արդյունքում պարզվել է, որ իրոք ութ ժամ ձգվող քունն ունի շատ կարևոր նշանակություն օրգանիզմի համար:Այն ամբողջովին վերականգնում է ծախսված էներգիան, լավացնում ինքնազգացողությունը:Քունը օգնում է վերականգնել ուղեղի գործունեությունը, մարմնի հյուսվածքներն ու բջիջները, հանգստացնում է նյարդային համակարգը: Մասնագետների կարծիքով՝ ամուր քնի ժամանակ կարգավորվում է հորմոնալ ֆոնը:
Ոչ բավարար քունը առաջացնում է հոգնածություն, վատ տրամադրություն, ուշադրությունը պահպանելու և կենտրոնանալու դժվարություններ, նույնիսկ նպաստում է առողջական խնդիրների ի հայտ գալուն:
Այնպես որ, ինչքան էլ աշխատանքն ու ծանրաբեռնվածությունը շատ լինի, աշխատեք քնել ութ ժամից ոչ պակաս:
Նյութը հրապարակման պատրաստեց goodlookingnews.ru