Կոպի թրթռոցի կամ, ինչպես ասում են, «աչքը խաղալու» հետ ժողովրդական բազմաթիվ հավատալիքներ կան։ Սակայն այն, բնականաբար, ունի գիտական բացատրություն։ Սովորաբար կոպը սկսում է թրթռալ եւ արագ անցնում է, սա լիովին անվնաս երեւույթ է։ Սակայն երբ այն մեկ շաբաթից ավելի կոպը թրթռում է, ոչ մի կերպ չի անցնում, դա կարող է վկայել օրգանիզմում առկա խնդիրների մասին։
5 պատճառ, թե ինչու կարող է կոպը թրթռալ
1․ Զարկերակային բարձր ճնշում
Երբ մարդու զարկերակային ճնշումը բարձրանում է, կարող է աչքի նյարդը ջղաձգվել եւ աչքի թրթռոց առաջա-նալ։ Եթե հաճախ եք նման թրթռոց ունենում, ամեն օր չափեք ճնշումը, վերահսկողության տակ պահեք այն։
2․ Սթրես եւ հյուծվածություն
Անընդհատ թրթռացող կոպը հաճախ վկայում է սթրեսի եւ օրգանիզմի գերհոգնածության մասին։
3․ Մագնեզիումի պակաս
Մագնեզիումը ապահովում է մկանների եւ նյարդերի ֆունկցիան, իսկ դրա պակասը կարող է ջղաձգումներ ա-ռաջացնել։ Եթե, աչքի թրթռալուց բացի, գլխացավեր եւ քնի խանգարումներ ունեք, ապա հնարավոր է՝ մագ-նեզիումի պակաս կա օրգանիզմում։
4․ Վահանաձեւ գեղձի հիվանդություններ
Վահանաձեւ գեղձը հորմոններ է արտադրում, որոնք ազդում են նյարդային համակարգի վրա։ Եթե այդ հոր-մոննեի քանակը խախտվում է, կարող են, ի թիվս այլ նշանների, մկանային կամ նյարդային ջղաձգումներ ա-ռաջանալ։
5.Ալկոհոլի չարաշահում
Ալկոհոլը բացասաբար է ազդում նյարդային համակարգի վրա, եւ ալկոհոլի չարաշահման հետեւանքով հաճախ կարող է կոպի թրթռոց առաջանալ։