«Ինչո՞ւ «Սասնա ծռերը» գրավեցին հենց ՊՊԾ գունդը»,- դիմելով Վարուժան Ավետիսյանին՝ հարցրին լրագրողները:
«Դա ապստամբության փորձ էր, մենք օրինակ էինք ծառայում, կոչ էինք անում միանալ ապստամբությանը: Ժողովուրդը ոտքի կանգնեց, աջակցեց, բայց ինչ-ինչ պատճառներով զինված բաղադրիչը զարգացում չունեցավ: Իսկ թե ինչո՞ւ ՊՊԾ գունդը գրավեցինք, մեր ընկերներն այդ հարցին պատասխանել են, այդ գունդն աչքի ընկած այն մահակն էր, որ անընդհատ ճոճվում էր ժողովրդի գլխին, երբեմն էլ հարվածում: Նկատի ենք ունեցել հոգեբանական գործոնը»,- նշեց «Սասնա ծռեր» խմբավորման խոսնակը: