Ինչու՞ մարտի 8-ը դարձավ <<Կանանց միջազգային օր>>…

Դեռևս Հին Հռոմում գոյություն ուներ տոն, որը նվիրված էր կանանց: «Ազատ ծնված կանանց տոն» անվանումով տոնին նվերներ էին հանձնվում միայն ամուսնացած կամ բարձր դիրք ունեցող կանանց, իսկ օրինակ` տան իգական սեռի ծառայողներին հնարավորություն էր տրվում այդ օրը հանգստանալու: Տոնի հիմքը դրվեց, երբ 1857թ. մարտի 8-ին, Նյու Յորքի տեքստիլագործները երթով անցան քաղաքի փողոցներով` բողոքելով ցածր աշխատավարձերից և աշխատանքի ոչ բարենպաստ պայմաններից:

Կանանց իրավունքների համար պայքարի օրը Եվրոպայում առաջին անգամ նշվել է 1911թ. Մարտի 19-ին: Ապա երեք տարի անց որոշում է կայացվել այն նշել Մարտի 8-ին: Մարտի 8-ը օրինական կարավիճակ ձեռք բերեց, երբ սոցիալ-դեմոկրատները կառավարություն ձևավորելու հնարավորություն ստացան:  1910 թ-ին Կոպենհագենում Կանանց միջազգային համաժողովի ժամանակ Կլարա Ցետկինն առաջարկել է Կանանց միջազգային օրը նշել մարտի 8-ին` ի հիշատակ նյույորքյան իրադարձության, նշել որպես կանանց պրոլետարական դասակարգի ծննդյան օր:

Կանանց միջազգային օրն այսօր տարբեր երկրներում նշվում է տարբեր կերպ. որոշ վայրերում այս օրը բողոքների և պայքարի, որոշ վայրերում՝ կանացիության փառաբանման օր է, որոշ երկրներում այն հանրային տոն է, այլ վայրերում՝ ամբողջությամբ անտեսվումէ: Մարտի 8-ը պաշտոնապես նշվում է նաև Չինաստանում և մի շարք Աֆրկյան երկրներում:   Ռուսաստանում այդ օրը նշվում է 1913թ-ից: Խորհրդային Միությունում մարտի 8 -ը համարվել է ոչ աշխատանքային 1965թ-ին:

Առաջին անգամ կանանց միջազգային օրը նշվել է 1911թ.ին Ավստրիայում, Գերմանիայում, Դանիայում և Շվեյցարիայում:   1977թ.-ին Միավորված ազգերի կազմակերպությունը մարտի 8-ը հռչակեց կանանց միջազգային տոն: Անկախության հռչակումից հետո` 1996թ., մարտի 8-ը հանվեց Հայաստանի պետական տոնացույցից: Փոխարենն ապրիլի 7-ը հռչակվեց Մայրության ուգեղեցկության օր:Այնուհետև` 2001թ., ընդունվեց Տոների և հիշատակի օրերի մասին նոր օրենք, որով մարտի 8-ը կրկին վերականգնվեց պետական տոնացույցում:

Նյութը հրապարակման պատրաստեց goodlookingnews.ru

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS