Անհավատալի է, որ այսքան պարզ բաղադրիչներից հնարավոր է ստանալ աներևակայելի համեղ ուտեստ:
Անհրաժեշտ բաղադրիչներ.
հավի աղացած միս՝ 500գ
սոխ՝ 1 հատ
լավաշ՝ 2 հատ
պինդ պանիր՝ 150գ
շամպինյոն՝ 150գ
մի կապ կանաչի
ձու՝ 1 հատ
թթվասեր՝ 2ճ.գ.
աղ և պղպեղ
համեմունքներ և քունջութի սերմեր
Պատրաստման եղանակ.
Առաջին հերթին նախապատրաստել աղացած միսը: Մսին ավելացնել աղացած սոխը, մանր կտրատած կանաչին, համեմունքներ, աղ, սև պղպեղ և վերջում էլ թթվասեր: Լավ խառնել:
Պանիրն անցկացնել խոշոր քերիչով, իսկ շամօինյոնը լվանալ և կտրատել, բայց ոչ շատ մանր:
Այժմ մի լավաշին քսել մի քիչ թթվասեր, ամբողջ մակերեսին պանիր բաշխել, ծածկել մյուս լավաշով:
Երկրորդ լավաշի վրա լցնել ամբողջ միջուկը, նույնպես հավասարաչափ բաշխել, լցնել նաև սունկը:
Կարևոր է լավաշի եզրը թողնել դատարկ, ինչպես որ նկարում է ցուցադրած:
Ձիգ ռուլետ փաթաթել: Դնել տապակի մեջ, դեղնուց քսել և քունջութ լցնել:
Ռուլետն ուղարկել 200 ջերմաստիճանի տաքացրած ջեռոցը և եփել ուղիղ 1 ժամ:
Պատրաստ է, բարի ախորժակ:
Նյութը հրապարակման պատրաստեց havesovinfon