Արմեն Սարգսյանը հրավիրել է երեխաներին նախագահի նստավայր՝ պաղպաղակ ուտելու.
Երեխաներն այսօր նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով նախագահական նստավայրում էին: Նրանք եկել էին պաղպաղակ ուտելու։ Նաիրիտ գործարանի նախկին աշխատակիցների հետ հանդիպելիս նախագահը պատահաբար տեսնելով այդ կողմով անցնող երեխաներին, հրավիրել է նրանց իր նստավայր:
Նախագահը լիահույս է, որ սա ավանդույթի ուժ ձեռք կբերի և Հայաստանի հեռավոր գյուղերից ու քաղաքներից, ինչպես նաև Արցախից կհրավիրվեն երեխաներ՝ նախագահի հետ պաղպաղակ ուտելու:
Նախագահի խոսքերով այս շփումը շատ օգտակար կարող է լինել երեխաների համար, և, ի վերջո, նրանք կհասկանան, որ նախագահին չպետք է միայն հեռուստացույցով տեսնեն: