Ինչու են արևածաղկի սիրահարներն ամենավտանգավոր մարդիկ

Հոգեբանության մի ուղղություն ուսումնասիրում է սննդի նկատմամբ մարդու վերաբերմունքի և նրա ներաշխարհի առանձնահատկությունների միջև առկա կապը։ Ըստ հոգեբանների՝ այն, ինչ ուտում ենք, մեր ենթագիտակցության արտացոլումն է։

Հոգեբանները պնդում են, որ արևածաղիկ շատ սիրողները (խոսքն այն մարդկանց մասին չէ, ովքեր դեպքից դեպք են արևածաղիկ օգտագործում, այլ նրանց մասին, ովքեր մեկ օր անգամ չեն կարող ապրել առանց արևածաղկի) իրենց մեջ են հավաքում չարությունը և չեն արտահայտում իրական զգացմունքները մտերիմների հանդեպ։ Այո, արտաքինից նրանք նուրբ են, հաճելի, բայց ներսում մոլեգնում են զայրույթի փոթորիկն ու դժգոհության ալիքը։

Մեխանիզմն այսպիսին է. արևածաղիկ ուտելիս՝ դրանք մասնատում ենք, մանրացնում։ Հոգեբանական տեսանկյունից՝ սա ագրեսիան դուրս հանելու միջոց է։ Այն ագրեսիան, որն իր ներսում այդքան պահել է արևածաղկի սիրահարը։

Սա վտանգավոր է, քանի որ արևածաղիկը քիչ է, իսկ ագրեսիան՝ մեծ։ Սկզբնական շրջանում փոքր սերմերը թմրամիջոցի նման մի բան են դառնում, և մարդն իրեն վատ է զգում, երբ հայտնվում է վայրում, ուր չի կարող արևածաղիկ օգտագործել։ Հետո ագրեսիան սկսում է աստիճանաբար դուրս գալ։ Դրդող որևէ գործոնի ազդեցությամբ նրանք կարող են ուղղակի պայթել։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS