Երբ երազում հայտնվում են մտերիմ ու սիրելի մարդիկ , ովքեր լքել են այս աշխարհը, առնվազն փոթորկվում է այդ երազը տեսնող մարդու հոգին ,նա փորձում է հասկանալ թե ինչ է դա նշանակում : Մի կողմից նրան տանջում է կարոտը , մյուս կողմից նա հոգու խորքում վախ է զգում :Այդպիսի երազները կոչվում են երազ այցելություններ:Այդպիսի երազները որպես կանոն լավ են մտապահվում: Դրանք մի փոքր մեղմացնում են վիշտը :
Մի գուցե այդ երազ այցելությունները մեզ հուշում են որ գոյություն ունի կյանք մահից հետո :
Եթե երազում հայտված մարդը այնպիսին է ինչպես կյանքում, նույնիսկ ավելի առույգ ու առողջ, ապա դա նշանակում է որ նրա մոտ ամեն ինչ լավ է և նա միշտ ձեզ հետ է :
Երբ երազում հայտնվում է մերձավորը կամ մտերիմ մարդը, Դա նշանակում է որ նա առաջարկում է իր պաշտպանությունը , կամ ցանկանում է զգուշացնել ինչ որ բանի մասին :
Նրանք փորձում են հանգստացնել և ասել , որ նրանք ուղղակի գտնվում են մեկ այլ կողմում :
Նրանք ցանկանում են որևէ բան հայտնել,:
Երբեք մի վախեցեք, երբ երազում տեսնում եք մահացածին , Նա չի ցանկանում վախեցնել , կամ ձեզ իր մոտ տանել :Նրանք միայն ուզում են օգնել ձեզ:Ուստի երազում նրանց դիմավորեք ուրախ և սրտաբաց, առանց որևէ մտավախության: