Երբ գնում էինք մեր տատիկ-պապիկի տուն, նկատում էինք, որ նրանք նոր լվացված հագուստը փռում են դրսի պարանին, այն էլ աննկարագրելի սառնամանիքի ժամանակ: Ավելի հեշտ կլիներ իրերը չորացնել տանը, որտեղ տաք է և դրանք ավելի շուտ կչորանան:
Սակայն մենք չգիտեինք, որ նույնիսկ սառը եղանակին իրերը կչորանան ջերմաստիճանի փոփոխության հաշ-վին, այսպես կոչված սուբլիմացիայի:Հագուստը չորացնելու այս մեթոդի շնորհիվ մեր տատիկները խուսափում էին տան խոնավությունից և միևնույն ժամանակ ազատվում էին հագուստի վրա կուտակված բակտերիաներից: Չէ որ սառնամանիքը շատ հեշտ է լուծում այդ հարցը:
Ցածր ջերմաստիճանը չեզոքացնում է հագուստի վրայի վիրուսները: Հագուստն այս եղանալով չորացնելու դրա-կան կողմերից մեկն է նաև անկրկնելի բույրը, որը լինում է միայն իրերը դրսում չորացնելու ժամանակ: Հագուս-տը սառնամանիքին չորացնելուց հետո տատիկները դրանք ներս էին բերում և արդուկում: Նման մանիպուլյա-ցիայից հետո իրերը վերջնական չորանում էին: