Ինչու է թափթփված խոհանոցը. Ամուսինը հարցրեց կնոջը. Կնոջ պատասխանը արժանացել է օգտատերերի հավանությանը

Բազմազավակ մայրը պատմում է այն մասին, թե ինչպես է անցնում իր օրը և գուցե նրա պատմության մեջ Դուք ինքներդ Ձեզ ճանաչեք:

Ջորդան Խալլեր` գրող և երեք երեխքների մայր։ Սոցիալական ցանցերում մի անգամ նա հրապարակեց բաց նամակ` ուղղված իր ամուսնուն, որտեղ նա բացատրում է, թե ինչու չի հասցնում տան գործերը։ Խառնաշփոթն ավելի շատ խոհանոցում էր և ամուսինը տեսել էր դա` աշխատանքից տուն վերադառնալով։

«Առավոտյան արդնանալով առաջին բանը, խոհանոց գնալս էր` այնտեղ ամեն ինչ կարգի բերելու մտադրությամբ: Սեղանից վերցրեցի մազի խոզանակն ու ժապավենները և գնացի դեպի լոգարան, որպեսզի դրանք իր տուփի մեջ դնեմ », — գրում է Ջորդանը:

Լոգարանի անկյունում նա նկատեց կեղտոտ շորորով լի մի պարկ: Քանի որ այս գործն այլևս չէր կարող հետաձգել  ավելի ուշ, Ջորդանն այն լցրեց լվացքի մեքենան և նորից ուղևորվեց դեպի խոհանոց, երբ հանկարծ հայտնվեց «Երեխան բ»֊ ն քաղցած և զայրացած:

Պանիրի ձողիկները տալով դստերը ՝ Ջորդանը, շարունակեց աշխատանքը և հանկարծ հիշեց, որ նա պետք է նամակ ուղարկի իր դստեր ուսուցչուհուն ՝ գալիք երեկույթի հետ կապված:

«Հենց որ միացրեցի համակարգիչը, « Երեխա գ»-ն լացելով մոտեցավ ինձ, կոտրած խաղալիքը ձեռքին: Ես մի կերպ այն սարքեցի, իհարկե ոչ այնպես, ինչպես պետք էր, տղաս էլ հասկանալով դա ընկավ գետնին և հիստերիայի մեջ սկսեց լացել»:

Ջորդանը երեխային տարավ խաղասենյակ, որպեսզի հանգստանա, իսկ ինքը նորից գնաց համակարգչի մոտ, չնայած «նա արդեն ամբողջովին մոռացել էր, թե ինչ պետք է աներ»: Ֆեյսբուքյան նյութերը դիտելուց հետո, 15 րոպե անց, Ջորդանը վերադարձավ խոհանոց՝ մաքրման աշխատանքները նորից սկսելու հաստատակամ մտադրությամբ:

Բայց հետո ժամանակն էր դպրոցից վերցնելու «Երեխա Ա» -ին:

«Այո, սիրելիս, — գրում է Ջորդանը, — խոհանոցը դեռ չի մաքրվել»: Ես երբեք ոչ մի բան չեմ մաքրել: Իմ կյանքը բաղկացած է անվերջանալի արարքների շարքից, որոնք ամբողջությամբ չեն արվում: Ես սա գրում եմ, որպեսզի դու չհարցնես ինձ խոհանոցի խառնաշփոթի մասին: Երբեք »:

Ջորդանը հավաքել էր 17 հազար հավանում և գրեթե 5 հազար մեկնաբանություններ:

Այս նամակը կարդալուց հետո շատ մայրեր խոստովանեցին, որ հեղինակի հետ նրանք շատ ընդհանրություններ ունեն: Որոշներն էլ գրում էին, որ եկել են այն եզրահանգման, որ Ջորդանը չափազանց մեծ պատասխանատվություն է կրում իր վրա և հրահրում է ամուսնուն ավելի հաճախ օգնել իրեն: Ոմանք էլ ասում էին, որ ժամանակը կանցնի, և շուտով, երբ երեխաները «դուրս գան իրենց բներից», Ջորդանը կկարոտի այդ քաոսը և տնային գործերը:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS