Ինչու մեղադրանք չի առաջադրվել Սերժ Սարգսյանին. Ուղիղ եթերում պատասխանեց Նիկոլ Փաշինյանը

«Եթե ՍԵրժ Սարգսյանը մինչև հիմա ոչ մի հանցագործության մեջ չի մեղադրվում, այսինքն հանցագործ չէ, այդ դեպքում ինչի՞ համար և ո՞ւմ դեմ էր հեղափոխությունը» հարցին վարչապետը ուղիղ եթերի ժամանակ պատասխանեց.

«Ընդհանրապես սխալ է, որ մենք հիմա ասենք` ինչի էս մարդը բռնված չէ, որովհետև Հայաստանում կոռուպցիոն չարաշահումների վերաբերյալ այս պահին տասնյակ գործեր են քննվում: Դուք գիտեք, որ այս պահին կալանքի տակ է Ռոբերտ Քոչարյանը, Մանվել Գրիգորյանը, հետախուզման մեջ է Բնապահպանության նախկին նախարարը և ԱԺ նախկին պատգամավորը և ԴԱՀԿ-ի նախկին պետը և այլ տասնյակ քրեական գործեր են հարուցված բարձրաստիճան նախկին պաշտոնյաների նկատմամբ:

Ես և որևէ այլ մեկը երբեք խնդիր չենք դրել այսօր այսինչ անուն-ազգանունով մարդուն բռնել, լինի դա ՍԵրժ Սարգսյան, թե Ռոբերտ Քոչարյան:

Բայց մենք ասել ենք, որ հեղափոխության գլխավոր իմաստն այն է, որ բոլոր մարդիկ հավասար են օրենքի առաջ: Բայց առավել ևս պետական բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համար պետք են շատ լուրջ հիմնավորումներ»:

Մանրամասները դիտեք ստորև տեսանյութում.

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS